Իրանի ուղղությամբ հարվածները կուժեղացվեն և կընդլայնվեն․Կաց

Իրանի ուղղությամբ հարվածները կուժեղացվեն և կընդլայնվեն, ի պատասխան Իրանի կողմից քաղաքացիական բնակչության հրթիռային հարձակումների: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես զգուշացրել էինք իրանական ահաբեկչական ռեժիմին՝ դադարեցնել Իսրայելի քաղաքացիական բնակչության հրթիռակոծությունները։ Չնայած զգուշացումներին, գնդակոծությունները շարունակվում են, և այդ պատճառով ՑԱԽԱԼ-ի հարվածներն Իրանի ուղղությամբ կուժեղացվեն ու կընդլայնվեն՝ ներառելով … Read more

Պարսից ծոցի մի շարք երկրներ իրանական հակամարտությունից հետո կստեղծեն իրենց սեփական միջուկային վահան․ Մեդվեդև

ԱՄՆ-ը իրանական հակամարտությունում ակնառու կերպով համոզել է Պարսից ծոցի երկրներին, որ իրենք պաշտպանում են միայն իրենց և Իսրայելին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ակնառու կերպով համոզեց Ծոցի բոլոր երկրներին, որ նրանք պաշտպանում են միայն իրենց և Իսրայելին և ուրիշ ոչ ոքի: Եվ սա, … Read more

Լուկաշենկոյի և Թրամփի հնարավոր հանդիպումը քննարկման փուլում է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը քննարկման փուլում է: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին: «Դիտարկվում է Թրամփի հետ հնարավոր հանդիպումը: Նախագահն ուրախ կլինի ԱՄՆ նախագահի հետ քննարկել միջազգային օրակարգի հարցերը և երկկողմ հարաբերությունները», – ասել է Էյսմոնտը: Ավելի վաղ The Associated … Read more

Լիբանանը Իսրայելին մեղադրում է պատերազմական հանցագործությունների մեջ

Լիբանանն Իսրայելին մեղադրել է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքները խախտելու, այդ թվում՝ հանրապետության տարածքում պատերազմական հանցագործություններ կատարելու համար: Այս մասին հայտարարել է Լիբանանի փոխվարչապետ Թարեք Միտրին Sky News հեռուստաալիքի եթերում։ «Մենք մեր հնարավորությունների սահմաններում փաստաթղթերով հիմնավորում ենք միջազգային մարդասիրական իրավունքի յուրաքանչյուր խախտում: Իմ կարծիքով, կասկած չկա, որ Իսրայելը կատարում է պատերազմական հանցագործություններ, խախտում է Ժնևի … Read more

Տեր Արծրուն․ Վեհափառ Հայրապետն անձամբ հետևել է վիրավոր զինվորների բուժմանը

Մասյացոտնի թեմի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանը Հնդկահայոց հովվությունում իր ծառայության տարիներից դրվագներ է պատմել, թե ինչպես է ականատեսը եղել Վեհափառ Հայրապետի հայրական հոգածությանն ինչպես Հայոց մարդասիրական ճեմարանի սաների, այնպես էլ պատերազմում վիրավորում ստացած զինվորների նկատմամբ։ «2016–2023 թթ. ծառայում էի Հնդկահայոց հովվությունում։ Այդ տարիներին բազում առիթներ ունեցա անմիջական ականատեսը լինելու … Read more

Արդարացվել է պետական դավաճանության մեջ մեղադրված ԱԳՆ նախկին աշխատակցին

Երևանի առաջին ատյանի դատարանն արդարացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանին, որին պետական դավաճանության մեղադրանք էր ներկայացվել։ ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դատախազությունը մտադիր է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Հիշեցնենք՝ հունիսի 20-ին ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության … Read more

Ընտրություններից հետո որոշ լրագրողներ գնալու են ֆայլաբազարում կանգնեն Կոնջորյան

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ՄԱԿ-ում պահանջում են պարզել Իրանի դպրոցում արյունալի հարվածի հանգամանքները

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել հնարավորինս շուտ ավարտել և հրապարակել հետաքննության արդյունքները՝ կապված Իրանի հարավի Մինաբ քաղաքում տարրական օրիորդաց դպրոցին հասցված հարվածի հետ, որի հետևանքով շուրջ 170 երեխա էր զոհվել։ Այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացված արտակարգ քննարկումների ընթացքում, որոնք կազմակերպվել … Read more

Սելավի հետևանքները Կապանում․ վնասվել են ավտոմեքենաներ

Մարտի 27-ի՝ ժամը 14։30-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։  Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։ Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի … Read more

Երևանում սպшնված չեչեն աղջկան հուղարկավորել են՝ պետության միջոցներով

ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր; Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ մարմինը կարող էին հանձնել միայն հարազատներին, բայց նրանք հրաժարվել էին Այշատից և չէին պատասխանում հարցումներին։ Հայաստանի իշխանությունները (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել էր զբաղվել այս հարցով) համաձայնել են վճարել հուղարկավորության համար, … Read more