Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված մեքենայում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել … Read more

2026 թվականի հնագիտական արշավը Շամիրամում հաջողությամբ ավարտվել է

ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ հնավայրում հաջողությամբ ավարտվել է հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախմբի 2026 թվականի դաշտային պեղաշրջանը։ Արշավախումբն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ISMEO-ի (Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիա) միջև երկարամյա գիտական համագործակցության շրջանակում։ Նախագիծը հայկական կողմից ղեկավարում է Վարդուհի Մելիքյանը, իսկ իտալական կողմից՝ Ռոբերտո Դանը։ Մայիսի 26-ից հունիսի 25-ը տևած … Read more

ՌԴ-ում վառելիքի ճգնաժամը խորանում է․ կառավարությունը նոր միջոցներ է ձեռնարկում

Ռուսաստանի ներքին վառելիքի շուկայում իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ պայմանավորված ամառային պահանջարկի գագաթնակետով և նավթավերամշակման գործարաններում իրականացվող չնախատեսված վերանորոգումներով։ Այս մասին կառավարության իրավիճակային կենտրոնում անցկացված խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։ «Ընթացիկ իրավիճակը, հաշվի առնելով ամառային պահանջարկի գագաթնակետը և նավթավերամշակման գործարանների չնախատեսված վերանորոգումները, շարունակում է լարված մնալ», – նշել է … Read more

Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը կդադարեցվի. դատախազություն

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ 2008 թվականի հուլիսի 9-ին ՊՈԱԿ-ի և Խոսրով Ավետիսյանի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: «Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, … Read more

Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ

Չեխական Idnes.cz պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Վացլավ Հավելի անվան մրցանակի առաջադրման փաստին ու  նրա և Բաքվում պահվող հայ մյուս հայ գերիների ճակատագրին: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է հոդվածը որոշ կրճատումներով. «Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, այդ թվում՝ Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի հնարավոր դափնեկիր Ռուբեն Վարդանյանը, Բաքվում դատապարտվել են խիստ պատիժների, որոնցից մի քանիսը՝ ցմահ ազատազրկման։ «Amnesty … Read more

Իրենց երեխաներին 1–ին դասարան հայտագրած ծնողները մինչև սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին․ ԿԳՄՍՆ

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են  հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ «Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է  երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։ Դիմել … Read more

Կարապետյանի գործով անցնող Վլադիմիր Թարջումանյանին կթույլատրվի ներկայանալ աշխատանքի

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով անցնող Power Energy ընկերության տեխնիկական աշխատակից Վլադիմիր Թարջումանյանի կթույլատրվի ներկայանալ աշխատանքի, բայց կունենա սահմանափակումներ։ Դատարանի որոշմամբ՝ Թարջումանյանին կարող է գնալ աշխատանքի, բայց կսահմանափակվի աշխատավայրում տնօրեն Հայկ Դարբինյանի հետ շփումը։ Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, որի շրջանականերում քննարկվելու է նաև Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման … Read more

Սեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ

7 Հուլիս, 2026 18:11 Հասարակություն Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ … Read more

«Ցտեսություն, հարազատ տո՛ւն». Սպերցյանը հուզիչ կերպով հրաժեշտ է տվել «Կրասնոդարին» (ՎԻԴԵՈ)

Էդուարդ Սպերցյանը Instagram-ում հուզիչ տեսաուղերձ է հրապարակել հարազատ «Կրասնոդար» -ից հեռանալուց առաջ. ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ կիսապաշտպան, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանը Instagram-ում հուզիչ տեսաուղերձ է հրապարակել հարազատ ակումբից Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» տեղափոխվելուց առաջ։ «Բարև բոլորին։ Ես եմ՝ ձեր Էդիկ Սպերցյանը։ Եվ եկել է ցտեսություն ասելու ժամանակը։ Առջևում՝ իմ կարիերայի նոր … Read more

Վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից, դատախազական ներգործության արդյունքում, 2026 թվականի երկրորդ եռամսյակում, վերականգնվել է ավելի քան 30 միլիոն դրամի վնաս: Նշված ժամանակահատվածում Արարատի մարզում տարբեր ընկերությունների կողմից ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու առերևույթ դեպքերի փաստերով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։ Քրեական վարույթների շրջանակում դատախազների … Read more