Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1300-ը

Լիբանանի դեմ Իսրայելի՝ մարտի 2-ից սկսած հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 1318-ի, իսկ վիրավորներինը՝ 3935-ի։ Ինչպես հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA), տվյալները հայտնել է առողջապահության նախարարությունը: Հրապարակման համաձայն՝ զոհված երեխաների թիվը գերազանցել է 120-ը։ Նախարարությունը նաև նշել է, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 50, վիրավորվել՝ 185 մարդ։ Իսրայելական … Read more

Ճապոնիան կմշակի անօդաչու թռչող սարքերով ափամերձ պաշտպանության համակարգ

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է ստեղծել «բազմաշերտ» ափամերձ պաշտպանության համակարգ: Այս մասին խորհրդարանի վերին պալատի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին: «Անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ստեղծել «վահան»՝ ափամերձ պաշտպանության բազմաշերտ համակարգ»,- ասել է նախարարը։ Նախարարությունն այս ոլորտը դիտարկում է որպես պաշտպանական տեխնիկայի բազայի ամրապնդման մի մաս։

Ինչո՞ւ չեք նախապես հայտարարում՝ որ եկեղեցի եք գնալու, որպեսզի ձեզ չընդու-նող մարդիկ իմանան, չգան ու չկալանավորվեն

The post Ինչո՞ւ չեք նախապես հայտարարում՝ որ եկեղեցի եք գնալու, որպեսզի ձեզ չընդու-նող մարդիկ իմանան, չգան ու չկալանավորվեն appeared first on Ազգ.

Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ համար մնում է ոչ միայն հիշողության, այլև պատասխանատվության ազդակ. հայտարարություն

Արցախի հանրապետության հանրային խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է։ 2016թ․-ի Ապրիլյան պատերազմը Ադրբեջանի զավթողական ու ռազմատենչ քաղաքականության հերթական դրսևորումն էր՝ ուղղված Արցախի ժողովրդի դեմ և փորձ՝ Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի ձեռք բերած արդյունքները ջնջելու։ Այն միաժամանակ ազդարարում էր անվտանգության միջավայրի լրջագույն խախտման, ստատուս քվոյի խափանման և … Read more

Սպարտակ Ղուկասյանին բանտային կալանքից ուղարկել են տնային կալանքի

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ հերթական անգամ նրա խափանման միջոցի հարցը քննելիս որոշվել է նրան ենթարկել երեքամսյա տնային կալանքի։ Մեկ շաբաթից ավելի է Սպարտակ Ղուկասյանը տանն է։ «Առավոտ»-ի այս տեղեկությունը հաստատել է նրա փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը։ Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանն անցնում է մի քանի քրեական գործերով, սակայն նրան կալանավորեցին … Read more

Պատմական վերադարձ․ ցուցանմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից

Հայաստանի պատմության թանգարանում պաշտոնապես բացվել է միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Պատմական մեծ արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշն առաջին … Read more

Վազգեն Սաղաթելյանի կլինի տնային կալանքի ռեժիմում, բայց առանց տեսակցության սահմանափակման. Արսեն Բաբայան

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ դատարանը սահմանեց տնային կալանք խափանման միջոց՝ 2 ամիս ժամկետով: Նշենք, որ դատական հերթական նիստը Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում էր` դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ։ Նշենք, որ Սաղաթելյանը կալանքի տակ է շուրջ 6 ամիս։ Իսկ «Իմնեմնիմի» հաղորդաշարի մյուս համահեղինակ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց տնային կալանքը մարտի 24–ին փոխարինվեց վարչական … Read more

Ռուսաստանը մտադիր է առանց վիզայի ռեժիմ սահմանել ևս երեք երկրի համար

Ռուսաստանն ուսումնասիրում է Մալայզիայի, Բահրեյնի և Քուվեյթի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու հնարավորությունը՝ երկիր տուրիստական հոսքի մեծացման ռազմավարության շրջանակներում: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ապրիլի 2-ին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ «Մենք զբոսաշրջության զարգացման համար ինչ-ինչ նոր մոտեցումներ ենք սահմանել մի քանի ուղղություններում։ Առաջին ուղղությունը վիզաներն են. այստեղ գլխավորն առանց … Read more

Դատարանը տնային կալանքի պայմաններում սահմանափակել է Վազգեն Սաղաթելյանի բանավոր և գրավոր հրապարակային խոսքը․ փաստաբան

Վազգեն Սաղաթելյանի բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով։ Մենք պնդում ենք, որ այս խափանման միջոցը նույնպես հիմնավորված չէ, քանի որ դատարանի գնահատած ռիսկերի առկայության դեպքում վարչական հսկողությունն ամբողջությամբ բավարար միջոց էր։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա նշել է, որ դատարանը տնային կալանքի պայմաններում սահմանափակել է բացառապես բանավոր և գրավոր հրապարակային … Read more