Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հաղորդում են, որ դեկտեմբերի 31-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 2-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ «ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից … Read more

Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է սաստիկ բքի պատճառով

Հունվարի 2-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փակ է նաև Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը։ https://factor.am/969739.html

2025 թվականին զոհվել է 128 լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից

2025 թվականին զոհվել է 128 լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից, այդ թվում՝ 10 կին։ Ցանկում ներառված է նաև ինը մահվան դեպք, որոնք տեղի են ունեցել դժբախտ պատահարների հետևանքով։ Այս մասին հայտնում է Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ)։ Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում 2025 թվականին արձանագրվել է սարսափելի ռեկորդ՝ սպանվել է 74 լրագրող։ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպանվել է 15 … Read more

Խերսոնում զոհերի թիվը հասել է 27-ի

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի մարզի Խորլի բնակավայրում գտնվող սրճարան-հյուրանոցի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնել է ՌԴ ՔԿ մամուլի խոսնակ Սվիտլանա Պետրենկոն։«Զոհերի թվում երկու անչափահաս կա։ Վնասվածքներ է ստացել 31 մարդ»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ ուկրաինական Խորլին ներկայում գտնվում է ռուսական վերահսկողության տակ։

Պատերազմներն անպայման չէ, որ ավարտվեն բանակցություններով. Դոմինիկ Լիվեն

Լիվենը նշում է՝ բանակցությունները հազվադեպ են այն մեխանիզմը, որով ձևավորվում է կարգ։ Դրանք սովորաբար պարզապես լեգիտիմացնում են ուժով պարտադրված արդյունքները։ Պատերազմի բնական ավարտը որպես բանակցություն ընկալելը նշանակում է սխալ հասկանալ, թե ինչպես են ձևավորվում միջազգային համակարգերը և ինչպես են դրանք քայքայվում։

Խերսոնում զոհերի թիվը հասել է 27-ի ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի մարզի Խորլի բնակավայրում գտնվող սրճարան-հյուրանոցի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնել է ՌԴ ՔԿ մամուլի խոսնակ Սվիտլանա Պետրենկոն։«Զոհերի թվում երկու անչափահաս կա։ Վնասվածքներ է ստացել 31 մարդ»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ ուկրաինական Խորլին ներկայում գտնվում է ռուսական վերահսկողության տակ։

Թող 2026-ը դառնա միասնականության, վերածննդի ու հույսի տարի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Թող 2026-ը դառնա միասնականության, վերածննդի ու հույսի տարի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Hayastan.news Թող 2026-ը դառնա միասնականության, վերածննդի ու հույսի տարի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) 02:54, 01 հունվար 2026 Hayastan.news-ը` Telegram-ում

Փակ, դժվարանցանելի և մերկսառույց. ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Հունվարի 2-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, Սպիտակ-Գյումրի, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:   ««Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։   Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը … Read more