Թուրքիայի շրջաններում սաստիկ փոթորիկ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստամբուլում ուժեղ հարավային քամի (լոդոս) է փչում, որը ծովում հսկայական ալիքներ է առաջացնում, տանիքներ պոկում և ծառեր արմատախիլ անում։ Թուզլայում, ըստ հաղորդումների, փոթորկի պատճառով մի քանի նավակներ են խորտակվել։ Օդերևութաբանական ծառայությունը մի քանի օր առաջ զգուշացրել էր Ստամբուլին սպառնացող ուժեղ փոթորկի մասին՝ զգուշացնելով քաղաքացիներին հնարավոր ռիսկերի մասին: Հարավային քամին հասել է ժամում շորջ 120 կիլոմետր…

Թուրքիան պատրաստ է օգնել Սիրիայի կառավարությանը քրդական ուժերի դեմ պայքարում

Քաղաքականություն 08.01.2026 | 19:59 Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են «աջակցել» Սիրիայի կառավարությանը՝ հյուսիսարևմտյան Հալեպ քաղաքում քուրդ զինյալների դեմ պայքարում, եթե Դամասկոսն օգնություն խնդրի, հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարության պաշտոնյան, գրում է Turkish Minute-ը։ Նա լրագրողներին ասել է, որ Թուրքիան «աջակցում է Սիրիայի պայքարին ահաբեկչական կազմակերպությունների դեմ» և «ուշադիր հետևում է» հյուսիսում տեղի ունեցող զարգացումներին։ Այս … Read more

ՌԴ իշխանության որոշ անդամներ ակնարկել են՝ Փաշինյանը դեռ ո՞ղջ է․ չե՞ք պատկերացնում՝ ինչ է կատարվում․ Լուսինե Բադալյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ընդդիմության մեղադրանքներին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստորագրելով եկեղեցու բարենորոգման մասին հանձնախմբի ստեղծման փաստաթուղթ՝ 10 եպիսկոպոսների հետ միասին, միջամտել է Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին և խախտել Սահմանադրությունը։ Պատասխանելով դիտարկմանը, թե ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ այդ արարքը ենթադրում է 10-15 տարվա … Read more

Նովոռոսիյսկ ուղևորվող լցանավը Թուրքիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել

Քաղաքականություն 08.01.2026 | 20:24 Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ ուղևորվող «Elbus» լցանավը հունվարի 7-ի երեկոյան Թուրքիայում Սև ծովի ափերի մոտ հարձակման է ենթարկվել անհայտ անօդաչու թռչող սարքի կողմից, հաղորդել է թուրքական Ortadogu պարբերականը։ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի կամ այլ երկրների իշխանությունների կողմից որևէ հայտարարություն այս կապակցությամբ չի եղել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Lloyd’s List-ի տեղեկացմամբ էլ՝ հունվարի … Read more

Զելենսկին՝ ԱՄՆ անվտանգության երաշխիքների մասին. փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնականացման

Քաղաքականություն 08.01.2026 | 20:51 ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը, ըստ էության, պատրաստ է. հաջորդ քայլը դրա վերջնական մշակումն է ամենաբարձր մակարդակով։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Telegram ալիքին։ «[Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար] Ռուստեմ Ումերովը զեկուցել է մեր թիմի՝ երեկ Ֆրանսիայում կայացած բանակցությունների արդյունքների մասին։ Ուկրաինայի … Read more

Մհեր Գրիգորյանն ընդունել է Քրիստինա Քվինին

Քաղաքականություն 08.01.2026 | 20:48 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքի և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Մհեր Գրիգորյանը դեսպանին մաղթել է … Read more

4 տարի՝ առանց սմարթֆոնի․ ինչպես են Աբովյանի թիվ 2 դպրոցում հրաժարվել գաջեթներից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն չորս տարի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակված է։  Դպրոցի 7Բ դասարանի դասղեկ Նարինե Կիրակոսյանի խոսքով՝ առավոտյան հեռախոսները հավաքվում են հատուկ տուփերի մեջ, որոնք յուրաքանչյուր դասարան ունի առանձին՝ համարակալված։ Նրա գնահատմամբ՝ սա շատ ճիշտ մեթոդ է, քանի որ հեռախոսները չեն խանգարում դասապրոցեսին։ Աշակերտները ևս համամիտ են ուսուցիչների հետ՝ նշելով, որ այս … Read more

Այս ցնցումներով եկեղեցին ՌԴ-ի ազդեցությունից հանելու փորձ է արվում․ կախվածությունը ծանր հետևանք ունեցավ․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի համոզմամբ՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացները պետք է դիտարկել հանրային լայն կոնտեքստում, քանի որ հայ հասարակությունը փոփոխությունների փուլում է։ «Մեր հասարակությունն արդեն մի հինգ-վեց տարի է գտնվում է փոխանցման՝ մի տիպից, համակեցության մի ձևից մեկ այլ ձևի անցման շրջանում։ Մեզ մոտ տեղի է ունեցել և՛ սերնդափոխություն, և՛ սերնդափոխության հետ … Read more

Սառել էր Բերդը սնող «Տավուշ» ջրատարի շուրջ 400 մետր հատվածը․ «Վեոլիա ջուր»

Հասարակություն 08.01.2026 | 20:27 Վերջին օրերին սաստիկ ցրտի և ջերմաստիճանի անկման հետևանքով հատկապես լեռնային շրջաններում մեր մասնագետները լուրջ խնդիրների առաջ են կանգնում. սառչում են կիլոմետրեր ձգվող ջրատարները: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր»-ը։ «Այդպիսի խնդիր էր առաջացել Տավուշի մարզի Բերդ քաղաքում, որտեղ սառել էր քաղաքը սնող «Տավուշ» ջրատարի շուրջ 400 մետր հատված: «Վեոլիա ջուր» ընկերության … Read more

Թրամփը ծրագրում է նավթի գները իջեցնել մինչև 50 դոլար մեկ բարելի դիմաց՝ Վենեսուելայի նավթի վերահսկմամբ

Քաղաքականություն 08.01.2026 | 21:30 Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների ֆոնին Brent տեսակի նավթի գները նվազել են մինչև 60,64 դոլար՝ մեկ բարելի դիմաց, մինչդեռ ամերիկյան West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինը նվազել է մինչև 57,24 դոլարի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, ցանկանում է WTI-ի գինը իջեցնել մինչև 50 դոլարի՝ ամերիկացի սպառողների համար էներգակիրների ծախսերը կրճատելու համար, հաղորդում … Read more