Թուրքիան կանխել է PKK-ի գրոհայինների՝ Իրան ներխուժելու փորձը

11.01.2026 | 11:13 Հունվարի 9-ին թուրքական տեղեկատվական հարթակում տարածվել էին տեղեկություններ, որ Թուրքիան հետախուզական տվյալների տրամադրման և այլ օժանդակության միջոցով օգնել է Իրանի իշխանություններին կանխել քրդական զինված խմբավորումների մուտքը Իրան: Մասնավորապես նշվում է, որ «Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տրամադրած տվյալների շնորհիվ խափանվել է PKK «ահաբեկիչների»՝ Իրան ներխուժելու փորձը: PJAK-ի գրոհայինների մի մեծ խումբ գիշերը փորձել է … Read more

Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի

Հունվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հին Երևանցու փողոցի 2 հասցեում վիճաբանության ժամանակ այլ անձանց կողմից դանակահարվելու հետևանքով շտապօգնության խումբը 2 անաչափահասի Է տեղափոխել «Ուիգմոր կլինիկ» բժշկական կենտրոն ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, … Read more

Փաշինյանը Մասիսում պատարագի է մասնակցում թեմի ազատված առաջնորդի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մասնակցում է պատարագի, պատարագին մասնակցում է նաև Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որին երեկ՝ հունվարի 10-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսը ազատեց Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից: Կանոնական դաշտ վերադառնալու մի քանի հորդորներից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատեց թեմի առաջնորդի պաշտոնից: Մայր Աթոռի հաղորդագրությունում նշված էր, որ «Տնօրինության … Read more

Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հունվարի 11-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ «Ջրաբեր-Ֆանտան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն … Read more

Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագ է մատուցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագ է մատուցում: Հիշեցնենք, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ին Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Լուսանկարները՝ լրագրող Սյուզի Բադոյանի։ —00—ԼԱ

Ժամանակ իսկապես չկա

11.01.2026 | 11:07 Հացադուլ հայտարարելու՝ Նարեկ Սամսոնյանի որոշումը լիովին հասկանալի է։ Անելու ուրիշ ի՞նչ էր մնում Նարեկին՝ ո՛չ արդարադատություն կա, ո՛չ պայքար։ Ի՞նքն էլ նստեր սպասեր ընտրությունների։ Չունի նա այդ հնարավորությունը։ Ոչ էլ սպասող տեսակ է։ Պայքարող է։ ՈՒ այս փուլում այսպես է պայքարում։ Հետևաբար՝ հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն այս պահին այլ բան է պետք անել՝ միանալ … Read more

Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավակի․ կա 1 զnհ, 22 վիրավnր

Թաիլանդում Փհուքեթ կղզու մոտակայքում 40 ուղևոր տեղափոխող զբոսաշրջային մոտորանավակը բախվել է ձկնորսական նավակի։ Բախման հետևանքով մահացել է 18-ամյա ռուս կին։ Թաիլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 22 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոցներ։

Արման Ծառուկյանը 10։0 հաշվով հաղթեց ամերիկացի Լենս Փալմերին

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սանռայզ քաղաքում կայացած Real American Freestyle 5 մրցաշարում հայ MMA մարտիկ Արման Ծառուկյանը վստահ հաղթանակ է տարել։ Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտում մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող, PFL-ի նախկին մարտիկ Լենս Փալմերի հետ և առավելության է հասել 10։0 հաշվով։ Գոտեմարտի ընթացքում Արման Ծառուկյանը ամբողջությամբ վերահսկել է հանդիպման ընթացքը՝ ցույց … Read more