Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մասին հռչակագիր է ստորագրվել

Փարիզում «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ստորագրել են հռչակագիր՝ Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման վերաբերյալ։ Այդ ուժերը կոչված են ապահովելու Ուկրաինայի անվտանգությունը և կանխելու հնարավոր նոր ագրեսիա։ Փարիզում «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ … Read more

Հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը – 5tv

Հունվարի 6-ին, ժամը 17։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատաշեն բնակավայրի 17-րդ փողոցում գտնվող երկհարկանի տան առաջին հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին մարվել՝ … Read more

«Դրականը», որն արձանագրվել է 2018-ից հետո, դա հային ընձեռված հնարավորությունն է խորապես և համակողմանի ճանաչելու ինքն իրեն. Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Չգիտեմ ճիշտ եմ, թե սխալ, բայց, ըստ իս, միակ «դրականը», որն արձանագրվել է 2018-ից հետո, դա հային ընձեռված հնարավորությունն է խորապես և համակողմանի ճանաչելու ինքն իրեն… Տարիներ ի վեր մենք ազգովի ներկայանում էինք որպես երդվյալ հավատացյալ, հայրենասեր, մշակույթ ստեղծող, բարեպաշտ ու մերձավորին սիրող և հարգող… … Read more

ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում․ Ուիթքոֆ

Փարիզում ընթացող «ցանկացողների կոալիցիայի» հանդիպման ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը առաջընթաց է գրանցել Ուկրաինայի երկկողմ անվտանգության երաշխիքների և տնտեսական վերականգնման ծրագրի հարցում:  Այս մասին X-ում գրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը ։  «Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել աշխատանքի մի քանի կարևոր ոլորտներում, այդ թվում՝ երկկողմ անվտանգության երաշխիքների և տնտեսական բարգավաճման ծրագրի հարցում», – գրել է … Read more

Նորմայից ավելի աղմկող տրանսպորտային միջոցների վարորդները կտուգանվեն Վրաստանում

Վրաստանում հունվարի 1-ից նորմայից ավելի աղմուկ առաջացնող տրանսպորտային միջոցների վարորդները կտուգանվեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Համապատասխան փոփոխություն է կատարվել Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքում։ Փոփոխության համաձայն՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված նորմայից ավելի աղմուկ առաջացնող տրանսպորտային միջոց վարելը կտուգանվի 100 լարիով, կրկնակի խախտման դեպքում՝ 200 լարի։ Նույն խախտման եռակի խախտման դեպքում նախատեսվում է 300 լարի տուգանք։

Էլեկտրաէներգիայի անջատումներ հունվարի 7-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Մ.Խորենացի փողոց 30 շենք, Խորենացու փողոց 2 նրբանցքի առանձնատներ, Տիգրան Մեծի պողոտա 18, 24 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի՝ 11:00-12:30 Ոստան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի … Read more

Բագրատաշեն գյուղում այրվել է տուն

Հունվարի 6-ին, ժամը 17։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն գյուղում այրվում է տուն։ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատաշեն բնակավայրի 17-րդ փողոցում գտնվող երկհարկանի տան առաջին հարկում։ Հրդեհը մեկուսացվել … Read more

Genesis Electrified GV70. շքեղ էլեկտրական սպորտային մեքենա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է 2025թ. լավագույն էլեկտրական մեքենաները։ Դրանք մեծ պահանջարկ են ունեցել շուկայում՝ գնորդին լավագույն հնարավորություններն առաջարկելով։ Գուցե 2025թ. որոշես գնել հատկապես ա՞յս մեկը։ Այս անգամ կներկայացնենք Genesis Electrified GV70 ավտոմեքենան։  Ավտոմեքենայի տեսակը՝ սպորտային մեքենա  (SUV) Հեռավարությունը՝ 236 մղոն Վառելիքի տնտեսում՝ 91 MPGe 0-ից 60 մղոն/ժ՝  3,8 վայրկյան Այս մոդելը դիզայնի և ներքին հարմարավետության … Read more

Հուսով եմ` առաջիկա ամիսներին մնացած մի քանի հազար մոլորյալները ևս դարձի կգան` փոքրիկ խմբակին թողնելով խորը մենության մեջ. Հայկ Իգնատյան

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքված Նիկոլ Փաշինյանի աջակիցների լուսանկարը՝  կից գրառմամբ. «Այսօրվա իշխանական «ուխտերթի» մասնակիցների թվաքանակը հուշում է այն մասին, որ Հայաստանում մոլորյալ քաղաքացիների թիվը էականորեն պակասել է: Հուսով եմ` առաջիկա ամիսներին մնացած մի քանի հազար մոլորյալները ևս դարձի կգան` փոքրիկ խմբակին թողնելով … Read more