Ռիհաննան ներքնազգեստով է նկարահանվել իր երրորդ երեխայի ծննդաբերությունից երեք ամիս անց

Ռիհաննան նկարահանվել է իր Savage X Fenty ապրանքանիշի ներքնազգեստի գովազդային արշավում՝ երրորդ երեխայի ծննդաբերությունից երեք ամիս անց։ 37-ամյա բարբադոսցի երգչուհին լուսանկարահանումից լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ում։ Ռիհաննան երրորդ անգամ մայր դարձավ սեպտեմբերի վերջին։ Նա և իր ընկերը՝ A$AP Rocky-ն, դուստր ունեցան՝ Rocky Irish-ը։ Նա պաշտոնապես հայտարարել էր իր հղիության մասին մայիսին՝ Costume Institute Gala-ի ժամանակ. … Read more

Ուսուցիչնեը ԳԹԿ-ին առաջարկում են ժամանակավորապես զերծ մնալ ատեստավորման արդյունքների վերջնական վավերացումից և հրապարակումից

Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Ա. Դավթյանը բաց նամակ է հղել Գնահատման և թեստավորման կենտրոնին՝ առաջարկելով ժամանակավորապես զերծ մնալ ատեստավորման արդյունքների վերջնական վավերացումից և հրապարակումից՝ ի վնաս ուսուցչի։ Հիշեցնենք, որ ուսուցիչներն ավելի վաղ ատեստավորման խնդիրները հրապարակային կերպով ներկայացրել էին կենտրոնին։ «Հարգելի՛ Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավարություն և աշխատակազմ. Սույն բաց նամակը հրապարակվում է, քանի որ մինչ օրս ԳԹԿ-ին … Read more

Բյուջեն սկսվում է Նոր տարվա զանգերի, շամպայնի բաժակը բարձրացնելու պահից. 2025թ. բյուջեն 100.2%-ով կատարել ենք. վարչապետ

08.01.2026 Քաղաքականություն Բյուջեն սկսվում է Նոր տարվա զանգերի, շամպայնի բաժակը բարձրացնելու պահից. 2025թ. բյուջեն 100.2%-ով կատարել ենք. վարչապետ

Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ վերացրել են 2018թ. տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները։ «Վերացրել ենք մենաշնորհները, արգելքներն ու արգելակները, և սա է հիմնական պատճառը, որ 2018թ. ի վեր, ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհքաղաքական վայրիվերումների, ՀՀ-ն ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի՝ ավելի քան 2.4 … Read more

Ռուսական «Marinera» լցանավը նավթ էր տեղափոխում Վենեսուելայից և Իրանից․ ԱՄՆ գլխավոր դատախազ

8 Հունվար, 2026 11:16 Բիզնես «Marinera» (Bella 1) լցանավը, որը, հավանաբար, Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս է կազմում, ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար հունվարի 7-ին կալանավորվել է Հյուսիսային Ատլանտիկայում՝ ԱՄՆ դաշնային դատարանի կողմից տրված օրդերի հիման վրա, ասվում է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի հայտարարությունում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում չորեքշաբթի՝ հունվարի 7-ի … Read more

Կեղծ ծառայողական վկայական ներկայացրած վարորդը ձերբակալվել է

Հունվարի 4-ին՝ ժամը 22.40-ին, մայրաքաղաքի պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ 44-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում է։ Տղամարդը ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական և հայտնել, թե իբր ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից է, ապա ներկայացրել կեղծ ծառայողական վկայական։ 44-ամյա վարորդը կեղծ փաստաթղթեր օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել … Read more

Փաշինյանը հորդորում է տեղեկանքները կարճ գրել, երկար կարդալու ժամանակ չունի – 5tv

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 8-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից չի զեկուցվում 27-ը: Նիստի ժամանակ Փաշինյանը հորդորում է տեղեկանքները կարճ գրել, երկար կարդալու ժամանակ չունի։ Մանրամասները՝ տեսանյութում։