Խոշոր հրդեհ՝ Տիչինայի փողոցում գործող վուլկանիզացիաներից մեկում. ժամանել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցի թիվ 83 հասցեում վուլկանիզացիա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 … Read more

Կյանքից հեռացել է Մուրադ Հասրաթյանը

Կյանքից հեռացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական, ճարտարապետության պատմաբան Մուրադ Հասրաթյանը։ Այս մասին հայտնում են Արցախի մշակույթի նախարարությունից։ Նա նշանակալի ներդրում է ունեցել Արցախի հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և փաստագրման գործում։ Խորհրդային ժամանակաշրջանի նրա գիտական չափագրություններն ու հետազոտությունները՝ մասնավորապես Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Խաթրավանքի, Գտչավանքի վանքերի և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի վերաբերյալ, այսօր հիմնարար աղբյուր են Արցախի … Read more

«Սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունվարի 13-ին Իլհամ Ալիևը իր ելույթում էական քայլ է կատարել՝ միտված «խաղաղությանը»։ Նա 10 րոպեանոց ելույթում հայերին «թշնամի» ու «նողկալի թշնամի» է անվանել ընդամենը 2 անգամ։ Նա նաև ասել է․ «Պետք է նաև նշեմ, որ մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար մարտադաշտում․ այն անպատասխան չի մնացել։ Օկուպացիայի տարիներին մենք բազմիցս … Read more

Հայաստանը պարտվում է, երբ իր ներսում քանդում են այն, ինչը մեզ դարերով պահել է կանգուն

17.01.2026 | 11:30 Տարածաշրջանը նորից մտնում է կրակի փուլ։ Իրանը ցնցվում է, սահմանները լարվում են, ուժային կենտրոնները բախվում են։ Մեզ նման փոքր, խոցելի երկրի համար սա պատմական վտանգի պահ է։ Սա այն պահն է, երբ պետությունը պետք է ամրապնդի իր ներսը, հավաքի ազգի ուժը, կանգնի իր հոգևոր, ազգային և անվտանգային սյուների վրա։ Բայց Հայաստանում մենք տեսնում ենք … Read more

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ (տեսանյութ)

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ «Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ վստահության ցուցիչ»,- Հայր Ռուբենի մասին պատրաստած ռեպորտաժն այսպես է ներկայացրել «Շողակաթը»-ը։

Ուկրաինայի էներգետիկ օբյեկտը՝ ռուսական հարվածից հետո

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնում է, որ մասնագետները, չնայած սառնամանիքին, շարունակում են վերականգնել էլեկտրամատակարարումը՝ ռուսական հարվածներից հետո։ Լուսանկարում երևում է, որ համակարգը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտը՝ ռուսական հարվածից հետո

Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ. սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր … Read more

Խաղաղության արդյունքը. Արայիկ Հարությունյանը՝ միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալության հրապարակման մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Խաղաղության արդյունքը!!! Այսօր միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում:

Աշտարակ-Ապարան ճանապարհին «Chrysler»-ը բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած

Հունվարի 16-ին ժամը 23։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի արագաչափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Chrysler» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին։Վարորդը հոսպիտալացվել է բժշկական … Read more