Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել թմրանյութային ահաբեկչության և ապօրինի զենքերի պահման համար

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել թմրանյութային ահաբեկչության, կոկաինի ներմուծման դավադրության, գնդացիրների և ավերիչ սարքերի ապօրինի պահման,…

Բրազիլիան դատապարտում է Վենեսուելայի դեմ գործողությունները․ Լուլա դա Սիլվա

Վենեսուելայի տարածքում իրականացված ռմբակոծությունները և երկրի նախագահի ձերբակալությունը անցնում են անընդունելի սահմանը․ հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվա։ «Այդ գործողությունները ներկայացնում են Վենեսուելայի ինքնիշխանության դեմ չափազանց լուրջ ոտնձգություն և ստեղծում են ևս մեկ չափազանց վտանգավոր նախադեպ ամբողջ միջազգային հանրության համար։ Երկրների վրա հարձակվելը՝ միջազգային իրավունքի բացահայտ խախտմամբ, առաջին քայլն է դեպի բռնության, քաոսի և … Read more

Համախմբված ազգը չի զիջի ԱՄՆ եւ Իսրայելի չափազանցված պահանջներին. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ եթե ազգը միասնական է, չի զիջի ԱՄՆ եւ Իսրայելի չափազանցված պահանջներին, տեղեկացրել է Mehr-ը։ Շաբաթ օրն ունեցած ելույթում Փեզեշքիանը քննադատել է արևմտյան տերությունների երկակի չափորոշիչները՝ ընդգծելով, որ «ցանկացած ազգ, որը չի կարող միասնություն եւ բարեկամություն հաստատել, կճնշվի, բայց եթե ազգը միասնական լինի իր ժողովրդի հետ, նա այդքան հեշտությամբ … Read more

Միքայել Միքայելյանն իր կոստյումի վրայի «Ադրբեջան» գրությունը ծածկել է կպչուն ժապավենով

Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։ Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Տոբլաչ քաղաքում՝ մրցարշավներից մեկի ժամանակ։ Դահուկավազքի կոստյումների վրա ադրբեջանական գովազդից բացի, Tour de Ski-ի ողջ ընթացքում ցուցադրվել են երկրի անունով մեծ գովազդային վահանակներ։ Միքայելյանի տուգանքի չափը … Read more

Հայտնի է ինչու են ձերբակալել Վենեսուելայի նախագահին և կնոջը

ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել է, որ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, մեղադրական եզրակացությամբ ներգրավվել են Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանում։ Նիկոլաս Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել նարկոահաբեկչական դավադրության, կոկաինի ներմուծման դավադրության, գնդացիրների և ավերիչ սարքերի ապօրինի տիրապետման, ինչպես նաև Միացյալ Նահանգների դեմ ուղղված գնդացիրների և ավերիչ սարքերի տիրապետման դավադրության համար։ Շուտով … Read more

Երկրի ներսում այժմ լիակատար հանգիստ է․ մենք այստեղ ենք և այստեղ կլինենք ամբողջ գիշեր․ Վենեսուելայի ներքին գործերի նախարար

Վենեսուելայի ներքին գործերի նախարար Կաբել Դիոսդադոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո երկիրն այժմ «լիովին հանգիստ» է։ «Այստեղ, երկրի ներսում, լիակատար հանգիստ է։ Նրանք փորձեցին՝ հույս ունենալով, որ ժողովուրդը, ի վերջո, կպարտվի, բայց դա տեղի չունեցավ։ Մենք այստեղ ենք և այստեղ կլինենք ամբողջ գիշեր», – հայտարարել է Դիոսդադոն։

Վայոց ձորում բախվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-ն․ կա 9 տուժած

Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գարեգին Բ․-ի վարած «Jeep Cherokee» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Դ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց … Read more

Մադուրոյին և նրա տիկնոջը մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում. գլխավոր դատախազ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա տիկնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին X սոցիալական հարթակում: Ըստ դատախազի՝ Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ նարկոահաբեկչական դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրներ, պայթուցիկ սարքեր ապօրինի պահելու համար: ԱՄՆ-ն այսօր՝ հունվարի 3-ին, հարվածներ է հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: ԱՄՆ … Read more

Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող ավտոճանապարհը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև և «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Վանաձոր-Դիլիջան, … Read more