Վարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն  970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել: Վարչապետի աշխատակազմի աշխատողները (թիվն ամեն տարի փոփոխվում է, միջինը`  491 մարդ), վարչապետն ու երկու փոխվարչապետները 2021-2025 թվականներին ստացել են ընդհանուր 2 մլրդ … Read more

Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ին՝ կեսօրից հետո՝ դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել սպասվող եղանակային փոփոխություններից՝ նշելով, որ տեղումները սպասվում են ՀՀ ողջ տարածքում, որոշ հատվածներում կդիտվեն բուք, … Read more

«Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ»․ Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարին փոխվել է, օրակարգը՝ ոչ.Նոր տարին, ինչպես և սպասվում էր, մեկնարկեց ՀՀ վարչապետի կողմից հակաեկեղեցական հռետորաբանության նոր «եռանդով»։ Ըստ գործող իշխանության հղած ուղերձների՝ Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր ոչ թե սոցիալական հրատապ հարցերի լուծումն է, տնտեսական կյանքի վերականգնումը կամ պաշտպանունակության ամրապնդումը, այլ Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգումը»։Այս ծաղրի նմանվող գործընթացն … Read more

ԱՏՁՄ-ն 1,5 միլիարդ դրամի արժեթղթեր է թողարկել

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ/UATE) թողարկել է ՀՀ դրամով տարեկան 13% եկամտաբերությամբ 1,5 միլիարդ դրամի արժեթղթեր՝ դառնալով արժեթուղթ թողարկած առաջին ոչ առեւտրային կազմակերպությունը Հայաստանում։ Ինչպես նշել է ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը արժեթղթերի թողարկման կապակցությամբ գործարար համայնքի ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում, հայկական օրենսդրության այն դրույթը, որը թույլ է տալիս հասարակական, ոչ առեւտրային կառույցներին կանոնադրական իրենց նպատակների … Read more

Anthropic-ը ներկայացրել է Claude Cowork-ը

Anthropic-ը ներկայացրել է Claude Cowork-ը, որը նախատեսված է ֆայլերի ինքնավար խմբագրման եւ համակարգչային առաջադրանքների կատարման համար։ Cowork-ը հիմնված է Claude Code-ի, բայց կենտրոնացած է ոչ ծրագրավորման առաջադրանքների վրա։ Օգտատերերը կարող են գործակալին հասանելիություն տրամադրել իրենց համակարգչի առանձին թղթապանակներին, որտեղ արհեստական բանականությունը կարող է ստեղծել եւ խմբագրել ֆայլեր։ Օրինակ, այն կարող է տեսակավորել փաստաթղթերը, ստեղծել աղյուսակ՝ … Read more

ԵՊՀ գերհզոր համակարգիչը. Երբ ցանկությունը դառնում է անհրաժեշտություն

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) շենքերից մեկում սենյակ կա, որտեղ միշտ սառն է։ Ոչ թե որովհետեւ ձմեռ է, այլ որովհետեւ այստեղ աշխատում է մի համակարգ, որը տաքանում է մտածելուց։ Այս սենյակում էլ 2026 թվականի հունվարի 13-ին տեղի ունեցավ գերհամակարգչի պաշտոնական բացումը։ Այն նախատեսված է գիտական այնպիսի խնդիրների լուծման համար, որոնք սովորական համակարգիչներին «հասու չեն»։  Կառավարության ֆինանսավորմամբ … Read more

Ներկայացուցիչների պալատում առաջարկում են Գրենլանդիան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ռենդի Ֆայնը հանդես է եկել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու և այն 51-րդ նահանգ դարձնելու նախաձեռնությամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունների ֆոնին, թե անհրաժեշտ է ամերիկյան վերահսկողություն հաստատել դանիական տարածքի նկատմամբ, հայտնում է Fox News-ը: Ֆայնը հայտարարել է, որ կներկայացնի օրինագիծ, որը լիազորում է ԱՄՆ նախագահին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Գրենլանդիան ձեռք բերելու … Read more

ԿԳՄՍՆ-ն՝ սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների ուսումնառության վերաբերյալ – Նորություններ 13.01.2026

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերումն ու ուղղորդումը Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական և Կառավարության ծրագրերի կարևոր առաջնահերթություններից են։ ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների շրջանում ռիսկի երկու հիմնական խումբ կա. երեխաներ, որոնք 9-րդ դասարանից հետո կրթությունը չեն շարունակում. երեխաներ, որոնք առնվազն մեկ տարի ուշացումով են գնում դպրոց՝ … Read more

Պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1,1 մլրդ դոլարով՝ 2018 թվականի համեմատ․ Պապիկյան

Նրա խոսքով, շատ են քննադատություններն այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր,  սակայն այս թվերը խոսուն են ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2025թ․–ին պաշտպանության ոլորտի ծախսերը եղել են 664 մլրդ դրամ, այն է`1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար, մինչդեռ 2018 թ․-ին այդ ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնեց … Read more

Որոշումը դեռ վերջնական չէ, ՀՀ տնտեսության վրա էականորեն չի ազդի. տնտեսագետը՝ Թրամփի՝ 25%  մաքսատուրքի հայտարարության մասին

ԱՄՆ-ի կողմից հնարավոր նոր մաքսային ռեժիմը՝ 25 տոկոս մաքսատուրքի սահմանումը, կարող է ընդգրկել նաև Հայաստանը, քանի որ Հայաստանն Իրանի հետ ուղիղ առևտրատնտեսական կապեր ունի, սակայն որոշումը դեռևս միայն հայտարարության մակարդակում է, վերջնական իրավական կարգավորում չկա: Վերջնական որոշման դեպքում անգամ այն էական ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսության վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Ամբերդ» … Read more