Արամ Ա Վեհափառն ընդունել է Հ.Բ.Ը.Մ-ի Լիբանանի շրջանային վարչությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News Արամ Ա Վեհափառն ընդունել է Հ.Բ.Ը.Մ-ի Լիբանանի շրջանային վարչությանը․ «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Լիբանանի շրջանային վարչութիւնը, գլխաւորութեամբ ատենապետ Ժէրար Թիւֆէնքճեանի, այցելեց Անթիլիասի Մայրավանք եւ հանդիպում ունեցաւ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ, երէկ՝ Չորեքշաբթի, 8 Յունուար 2026-ի առաւօտեան։ Թիւֆէնքճեան Նորին Սրբութեան պարզեց զանազան բնագաւառներու մէջ Միութեան ընդհանուր գործունէութիւնը։ … Read more

Վիգեն Էուլջեքջյանի կինը նրանից նամակ է ստացել

Tert.am-ը գրում է․ Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել։ Նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանցվել է Լինդա Էուլջեքչյանին, հաղորդում է Բուենոս Այրեսում տեղակայված SOAR կազմակերպությունը (Հայ որբերի օգնության միություն): Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել … Read more

ԵՄ-ում առաջարկել են դիտարկել Գրենլանդիա զորքեր ուղարկելու հարցը․ Politico

Եվրամիությունում կարող են դիտարկել Գրենլանդիա զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ Վաշինգտոնի ծրագրերին հակազդելու համար։ Այս մասին գրում է Politico-ն։ «Եվրոպական երկրները պետք է դիտարկեն Գրենլանդիայում զորքերի տեղակայման հնարավորությունը, եթե դա խնդրի Դանիան՝ ԱՄՆ-ի պոտենցիալ ռազմական գործողության «գինը» բարձրացնելու համար»,- հայտնել է պարբերականը՝ հղում անելով ԵՄ անանուն դիվանագետին։ Ինչպես նշում է Politico-ն, այդ ուժերը դժվար թե կարողանան կանխել … Read more

Aurora News | Մինչև 270 մլն դոլարի ադրբեջանական ներդրում Իսրայելի ջրային ենթակառուցվածքում

Ադրբեջանի պետական ներդրումային կառույցներից մեկը ուսումնասիրում է Իսրայելում ջրի աղտահանման ոլորտում խոշոր գործարքի հնարավորությունը։ Իսրայելական The Marker պարբերականի փոխանցմամբ՝ ադրբեջանական AIH պետական ընկերությունը դիտարկում է IDE ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսի ձեռքբերումը, որի արժեքը գնահատվում է մոտ 250–270 միլիոն դոլար։ IDE-ն համարվում է Իսրայելի խոշորագույն ջրաղտահանման ընկերությունը և ապահովում է երկրի աղտահանված ջրի շուրջ 45 տոկոսը։ … Read more

Aurora News | Ավանեսյանը՝ առողջության ապահովագրավճարի փոխանցման կարգի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանում է ներկայացրել գործատուների, հաշվապահների և ֆինանսիստների կողմից հնչող հարցի վերաբերյալ՝ կապված առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի փոխանցման կարգի հետ։ «Տեղեկացնեմ, որ գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է հետևյալ 900005003703 հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ապահովագրավճարի համար գանձված գումարը` նպատակ դաշտում նշելով «Ապահովագրավճար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավանեսյանը։

ԱՄՆ-ն վերահսկելու է վենեսուելական նավթի վաճառքը

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «անորոշ ժամանակով» կվերահսկի Վենեսուելայի նավթի վաճառքը՝ պատժամիջոցների թուլացման գործընթացի շրջանակում։ Սկզբնական փուլում նախատեսվում է վաճառել 30–50 միլիոն բարել նավթ, որի եկամուտը՝ մոտ 2.8 միլիարդ դոլար, կկառավարվի ԱՄՆ կառավարության կողմից։ Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը նշել է, որ վերահսկողությունն անհրաժեշտ է Վենեսուելայում «պահանջվող փոփոխություններ» իրականացնելու համար։ Գումարը կտեղափոխվի ԱՄՆ-ի կողմից վերահսկվող … Read more

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորակը և արգելափակվել ձնակույտում

Հունվարի 8-ին, ժամը 18:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել է ձորակը … Read more

«3000 քառակուսի մետր վարդի ջերմոցը որևէ հարց չի լուծում, Գառնիում հեկտարներով վարդի ջերմոցներ կան». Ջերմոցատեր

Օրերս Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «Աջակցում են տնտեսվարողներին՝ Արարատի մարզի Մխչյան բնակավայրում փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով հիմնվել է 3000 քառակուսի մետր վարդի ջերմոց»։ Սա նույն այն գյուղն է, որտեղ 2024 թվականի վերջին վարդի ջերմոցներ ունեցող բնակիչները փակել էին գյուղի ճանապարհը, նրանց բողոքին միացել էին նաև հարակից … Read more

Ուկրաինան կասեցրել է ռուսական լայնածավալ հարձակումը Պոկրովսկի մոտ

Ուկրաինայի օդային հարձակման ուժերի հաղորդմամբ՝ ուկրաինացի դեսանտայինները Պոկրովսկի մոտակայքում հետ են մղել ռուսական լայնածավալ հարձակումը՝ ոչնչացնելով տանկեր, զրահատեխնիկա և մոտ 60 ռուս զինվոր։ 46-րդ օդամոբիլ բրիգադի տվյալներով՝ պաշտպանական գործողությանը մասնակցել են անօդաչու թռչող սարքեր, ինժեներական ստորաբաժանումներ և հրետանի, ինչը կանխել է ռուսական առաջխաղացումը։ Ռուսաստանը, շարունակելով Դոնեցկի մարզը ամբողջությամբ գրավելու փորձերը, բազմիցս փորձել է ճեղքել Պոկրովսկ–Միրնոգրադ … Read more