ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելային ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելային։ Կարակասում պայթյուններ են լսվել, և մայրաքաղաքի վրա գործում են հակաօդային պաշտպանության միջոցներ։ Reuters-ը հաղորդում է, որ Թրամփը պաշտոնապես չի հայտարարել հատուկ գործողության մեկնարկի մասին։ Տեղացիների խոսքով՝ հարվածները հասցվել են քաղաքի հարավային հատվածին՝ Ֆորտ Տիունա թաղամասին և Գեներալիսիմո Ֆրանցիսկո դե Միրանդայի ռազմաօդային բազային։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Կարակասում հարձակման … Read more

ԱՄՆ-ից հաստատել են Վենեսուելայի վրա հարձակումների մասին տեղեկությունը

Ըստ CBSNews-ի լրագրողի՝ ԱՄՆ պաշտոնյաները հաստատել են, որ Թրամփն է հրամայել հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական։ The New York Times-ը ևս հայտնում է, որ Պենտագոնի խոսնակը հաստատել է Վենեսուելայում պայթյունների մասին հաղորդագրությունները, սակայն հրաժարվել է մեկնաբանել, թե ի՞նչ դեր ունի ԱՄՆ-ն դրանցում։ Գնահատեք հոդվածը

Նոր տարին՝ նոր ապօրինություններով

03.01.2026 | 11:46 Տարվա սկիզբը Հայաստանի իշխանությունները նշանավորեցին պետական ռեսուրսի, վարչական լիազորությունների և քաղաքական ազդեցության բացահայտ չարաշահմամբ։ Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառումն իրականացվել է պետական բյուջեի, այսինքն՝ հարկատուների միջոցների հաշվին։ Այդուհանդերձ, միջոցառման տեսաշարում ներառվել է այն խորհրդանիշը՝ այսպես կոչված «սրտիկը», որը վերջին ամիսներին հանրային ընկալման մեջ հստակ նույնացվում է Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի քարոզչական … Read more

Քաոս փողոցներում, զրահատեխնիկա Կարակասում և շարունակվող պայթյուններ. իրավիճակը Վենեսուելայում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք հունվարի Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել։ Երկրի մայրաքաղաք Կարակասում որոտացել են մի շարք պայթյուններ և հրդեհներ են բռնկվել, որոշ թաղամասեր հոսանքազրկվել են։ Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ Վենեսուելայում պայթյունները շարունակվում են։ Ըստ ԶԼՄ-ների՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը ևս մեկ հարված են հասցրել Մարակայում գտնվող «El Libertador» ավիաբազային։ Clash Report-ի փոխանցմամբ՝ Իգերոտե օդանավակայանի … Read more

Մահացել է փորձարկող օդաչու, Ռուսաստանի հերոս Ռուբեն Եսայանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News 72 տարեկանում մահացել է փորձարկող օդաչու, Ռուսաստանի հերոս Ռուբեն Եսայանը։ Հայտնում է Ռոսավիացիան։ 1999 թվականին Եսայանին շնորհվել է ՌԴ վաստակավոր փորձարկող օդաչուի, 2006 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում: Եսայանն այն սակավաթիվ օդաչուներից է, որոնք խաղաղ ժամանակներում ստացել են Ռուսաստանի հերոսի կոչում։ Նա այդ հեղինակավոր մրցանակը ստացել է 2006 թվականին «Տուպոլև» Տու-334 … Read more

2026-ի առաջին լիալուսինը՝ «Գայլի Լուսինը»

2026 թվականի առաջին լիալուսինը՝ հունվարյան «Գայլի Լուսինը», արդեն երկնքում է։ Այն իր առավելագույն լուսավորված վիճակին հասավ հունվարի 3-ին։ Այս լիալուսինը կոչվում է «Գայլի Լուսին»՝ ձմռան երկար գիշերներին գայլերի ոռնոցի հետ կապված ավանդույթների պատճառով։ Այն հայտնի է նաև որպես «Խիստ Լուսին»՝ ընդգծելով հունվարի սառնամանիքը։ Այս անգամ Լուսինը համընկնում է Երկրին իր առավելագույն մոտենալու կետին, ինչի արդյունքում … Read more

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են որոտացել

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են որոտացել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին։ Քաղաքի հարավային հատվածում, որտեղ գտնվում է խոշոր ռազմական բազա, էլեկտրաէներգիայի մատակարարումն անջատվել է։ Associated Press-ի տվյալներով՝ քաղաքում լսվել է առնվազն յոթ պայթյուն։ Bloomberg-ը հաղորդում է, որ Կարակասի բնակիչները ևս հայտնում են պայթյունների մասին։  Նշվում է նաև, որ քաղաքի մի քանի հատվածներում լսվել են … Read more