9 քաղաքացի հոսպիտալացվել է․ խոշոր վթար` Վայոց Ձորում

Հունվարի 3-ին, խոշոր վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում․ հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գարեգին Բ-ի վարած «Jeep Cherokee» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Դ-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրող … Read more

Այ ապրես դու, Փաշինյան․․․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ ԻՆՉՊԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՐԵՓՈԽԵՑ ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՄ  «ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈւԹՅՈւՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԵՄՔՈՎ» Լավ չի Նոր Տարվա նորությունները սկսել տրամադրությունը փչացնող լուրերից, բայց «Ազատություն» ռադիոկայանի ՍԵՆՍԱՑԻՈՆ նյութը` Նիկոլ Փաշինյանի ստեղծված կոռուպցիոն բուրգի մասին իսկապես պրոֆեսիոնալիզմի գլուխգործոց է, որում առաջին անգամ փաստված-փաստաթղթավորված ապացույցներ են բերված Հայաստանում Փաշինյանի կողմից կառավարվող համակարգային կոռուպցիայի գոյության մասին … Read more

Վաղը Սբ․ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագ կմատուցի Հայր Ասողիկ Կարապետյանը

Վաղը՝ հունվարի 4-ին, ժամը 11:00-ին, Տիրոջ ողորմությամբ և զորակցությամբ, Սբ Պատարագ եմ մատուցելու համբուրելի Սբ Էջմիածնի Մայր Տաճարում, այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։ «Աստվածային Սբ Սեղանի առջև խոնարհ աղոթքս եմ մատուցելու՝ հայցելով. «Տէր, կեցո Դու զՀայս. Եւ արա զնոսա պայծառ»:

«Միջազգային երաշխիքների դիմաց Արցախի հինգ/յոթ շրջանները հանձնելու կողմնակիցները քաղաքականապես տհաս են». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նայում ես համաշխարհային զարգացումներին, ու կրկին անգամ համոզվում, որ միջազգային երաշխիքների դիմաց Արցախի հինգ/յոթ շրջանները հանձնելու կողմնակիցները քաղաքականապես տհաս են։ Ոչ միջազգային իրավունքն ա գործում, ոչ բան, ինչ երաշխիքների մասին էր խոսքը, ով էր այն վերահսկելու ու երաշխավորելու։ Ուղղակի Արցախը պահելու կար մի ձեւ, ռազմա-քաղաքական զարգամցմաբ հետ չընկնել Ադրբեջանից։ Միակ … Read more

«Մեր կյանքը լոկ հեռուստաշոու է իրենց համար». Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ գերտերություններից մեկի ղեկավարը ասում է, որ այլ երկրի ղեկավարին ձեռբակալելու օպերացիային հետևել է ինչպես հեռուստաշոուի՝ շատ անկեղծ է: Այն ինչ մեզ հետ կատարվում է, նույնպես այդ նույն տրամաբանության մեջ է: Մեր կյանքը լոկ հեռուստաշոու է իրենց համար, մնացածը սենտիմենտ է»: Աղբյուրը`   Ռուբեն … Read more

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերս ևս անպատրաստ էինք մեծ ցնցումներին դիմակայելու և դրվեցինք զոհասեղանին. Հայկ Նահապետյան

Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Վենեսուելայի նախագահին առևանգելը և գերևավարելը հետապնդում է հետևյալ նպատակները․ 1․ ԱՄՆ-ը ցանկանում է Ամերիկա մայրցամաքի բոլոր պետություններին վերցնել անմիջական վերակսկողության և կառավարման ներքո։ Առաջին հերթին՝ Վենեսուելա, Կանադա, Մեքսիկա, Բրազիլիա։ 2․ Տիրանալ աշխարհի Վենեսուելայի նավթի ամենամեծ պաշարին՝ 19,6 %-ին, մոտ 303-304 միլիարդ … Read more

Նշվել են լյարդի համար ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքները

Սննդաբան և թերապևտ Ելենա Ուստինովան բացատրել է, թե որ ըմպելիքներն են հատկապես վտանգավոր լյարդի համար: Նա Life.ru-ին տված հարցազրույցում թվարկել է ամենավտանգավորները։ «Լյարդին ամենամեծ վնասը հասցնում են ալկոհոլային կոկտեյլները: Դրանք սովորաբար պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչպես նաև տարբեր կոնսերվանտներ և արհեստական ​​գունանյութեր»,- զգուշացրել է թերապևտը։ Շամպայնը նույնպես կարող է վնասել լյարդը: Ուստինովան բացատրել է, … Read more

«Վնուկովո» օդանավակայանում մոտ 50 չվերթ է հետաձգվել

«Վնուկովո» օդանավակայանում մոտ 50 չվերթ հետաձգվում է երկնքում ուկրաինական անօդաչուների պատճառով։ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են գրոհել Մոսկվան կամիկաձե-դրոններով։ Մայրաքաղաքի մատույցներում 4 ժամվա ընթացքում արդեն 12 ԱԹՍ է խոցվել։ Օդինցովոյի և Դոմոդեդովոյի շրջանների բնակիչները SHOT-ին հայտնել են, որ ընդհանուր առմամբ լսվել է 4-5 պայթյուն և երկնքում բռնկումներ են տեսանելի եղել։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ … Read more

Վենեսուելան ԱՄՆ գաղութ չի դառնա․ Ռոդրիգես – Armenia Today

Վենեսուելան ոչ մեկի գաղութը չի դառնա, հայտարարել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը՝ հավելելով, որ երկիրը պահանջում է անհապաղ ազատ արձակել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, փոխանցում է Telesur-ը։ Ռոդրիգեսը նշել է, որ Մադուրոն Վենեսուելայի միակ օրինական նախագահն է։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է ստանձնել Վենեսուելայի վերահսկողությունը … Read more

ԱՄՆ-ը փորձում է կոտրել անպատժելիությունը. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Վենեսուելայի շուրջ վերջին զարգացումները Հայաստանի համար ամբողջական դաս է՝ ինչպես է աշխատում մեծ քաղաքականությունը: ԱՄՆ-ի քայլերը պետք է դիտարկել որպես «խաղաղություն՝ ուժի միջոցով» քաղաքականության գործնական իրագործում՝ զսպման հստակ մեխանիզմով և անպատժելիության պատրանքը փշրելու տրամաբանությամբ։ Երբ վտանգը չի սահմանափակվում երկրի ներսում, այլ սկսում է արտահանվել՝ … Read more