Անհրաժեշտ է, որ Եվրամիությունը գործընկեր դիտարկի նաև ընդդիմադիր ուժերին․ Արթուր Դանիելյան (Տեսանյութ)

Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ԵՄ-ի գործընկերը պետք է լինի Հայաստանը՝ ի դեմս բոլոր քաղաքական ուժերի, ոչ թե Հայաստանի գործող իշխանությունը, ասել  է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արթուր Դանիելյանը։ «Ժողովրդավարական ընտրությունների իրականացումն  իրենից ենթադրում է, որ դրանք պետք է իրականացվեն ներքին վստահության և ներառականության միջոցով։ Հետևաբար, այս  ծրագիրը, որը ենթադրվում է՝ կիրականացվի  Եվրամիության աջակցությամբ, իրենից … Read more

Իրանի իշխանությունները դեռ կարողանում են վերահսկել իրավիճակը

Իրանական ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման ֆոնին Թեհրանում արդեն մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են։ Դոլարի փոխարժեքը, որ գերազանցել է 140 հազար թումանը, ինչպես նաև գործարարների վրա աճող ճնշումը, հանգեցրել են շարունակական բողոքի ակցիաների։ Radar Armenia-ի հետ զրույցում արևելագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ գործողությունների դինամիկան առանձին օրերի ընթացքում տարբեր արդյունքներ է դրսևորում։ «Այս պահի դրությամբ … Read more

Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Ռավանչիին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին։ ԱԳՆ հաղորդմամբ, քննարկվել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունն, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մենք, … Read more

Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին

«Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ խոցելի խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։ Արձագանքը չուշացավ, բարերար Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր իրավիճակում հայտնված խոցելի խմբերին նվիրաբերել է միանվագ 50 հազարական դրամ աջակցություն։ Այս մասին Artsakhnews-ի հետ զրույցի ընթացքում ասել է … Read more

Վենեսուելան նավթի վաճառքից ստացված եկամուտներով կգնի միայն ամերիկյան արտադրանք․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան իր նավթի վաճառքի նոր գործարքից ստացված միջոցներով ձեռք կբերի բացառապես ամերիկյան արտադրանք։ «Ինձ հենց նոր տեղեկացրեցին, որ Վենեսուելան նավթի մեր նոր գործարքից ստացված միջոցներով գնելու է միայն ամերիկյան արտադրության ապրանքներ»,- գրել է նախագահը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, ամերիկյան գյուղատնտեսական մթերքների, դեղամիջոցների և էներգահամակարգի … Read more

Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավոր եղբայրներից մեկը մաhացել է

Հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում քաղաքացի է մահացել։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ մահացածը … Read more

Հիմա ո՞ւմ պետք է տուգանեն տուժածներն այս փնթի կառավարման համար. ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ իշխանությունը բնակիչների առողջության ու անվտանգության համար 0 պատասխանատվություն է կրում, բայց հարկատուների միջոցներից Ամանորի տաշ-տուշին ծախսում է 607 մլն դրամ՝ խոսելով բոլորին սիրելու մասին։ Ի վերջո, Երևանում ձյունը մաքրող գոնե 50 մինի տրակտոր ո՞ր դարում կունենանք և այս տեսարաններից՝ նման … Read more

20-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում  Վահան գյուղից դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհին 20-ամյա Խաչիկ Բ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից հայտնվել ձորակում, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Վթարի … Read more