Աբովյանում գործող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. հերթափոխի պետը տեղափոխվել է հիվանդանոց

4 Հունվար, 2026 12:28 Հասարակություն Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհ-պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել … Read more

Իսպանիան խստորեն դատապարտում է միջազգային իրավունքի խախտումները Վենեսուելայում. Սանչես

Իսպանիան Նիկոլաս Մադուրոյի գերավարումը որակել է միջազգային իրավունքի խախտում Վենեսուելայում։ Այսպես է բնորոշել վարչապետ Պեդրո Սանչեսը հունվարի 4-ին իր Սոցիալիստական ​​կուսակցության անդամներին ուղղված նամակում՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու նպատակով իրականացված արշավը: Գրում է «Ազատությունը»։ Սանչեսը նամակում այդ գործողությունը որակել է միջազգային իրավունքի խախտում Վենեսուելայում։ Նա նաև խստորեն դատապարտել … Read more

Վաշինգտոնի վարչակազմը անցումային ժամանակահատվածում ստանձնում է Վենեսուելայի կառավարումը. Թրամփ

Վաշինգտոնի վարչակազմն անցումային ժամանակահատվածում ստանձնում է Վենեսուելայի կառավարումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգի իր Մար-ա-Լագո կալվածքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք կկառավարենք այս երկիրը խմբով, մինչև չկարողանանք իրականացնել իշխանության համապատասխան, անվտանգ և ողջամիտ փոխանցում»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե որ ուժերը կամ անհատները կընդգրկվեն իր նշած վերահսկողական խմբում։ Թրամփը նաև … Read more

Ինչպիսին է եղել եղանակը Ջերմուկում այս գիշեր. Արամ MP3-ն հումորային տեսանյութ է հրապարակել

Երգիչ, դերասան Արամ MP3-ն սոցցանցերի իր էջերում հումորային տեսանյութ է հրապարակել: Նա կիրառել է ֆիլտր՝ ցույց տալու համար, թե որքան ցածր է ջերմաստիճանը Ջերմուկում: Հիշեցնենք՝ Ջերմուկում նա մասնակցել է «Ֆեստիվառ» երաժշտական զբոսաշրջային փառատոնին, որն առաջին անգամ եղել է ձմռանը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 2071 դիտում

Իրանում ցույցերը տարածվում են․ 580 մարդ ձերբակալվել է

Իրանում ցույցերը տարածվել են երկրի 31 նահանգներից 25-ի ավելի քան 170 բնակավայրում, կիրակի օրը հայտնել է ԱՄՆ-ում տեղակայված իրավապաշտպանների գործակալությունը: Գրում է «Ազատությունը»։ Ըստ իրավապաշտպանների՝ զոհերի թիվը հասել է 15-ի, ավելի քան 580 մարդ ձերբակալվել է: AP-ի հաղորդմամբ՝ բողոքի ցույցերը չեն դադարում նույնիսկ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի շաբաթ օրվա հայտարարությունից հետո, որ ապստամբներին «պետք … Read more

Նոր տարվա ամենամեծ մանիպուլյացիան կապված է Ամանորի գիշերը կազմակերպված շքեղ միջոցառման մասնակիցների հետ

Նոր տարվա ամենամեծ մանիպուլյացիան կապված է Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպված շքեղ միջոցառման մասնակիցների հետ։ Որոշ «տեղեկատվական վարձկաններ» հրապարակում միտումնավոր և բացառապես նկարում էին Երևան եկած, ամանորյա գիշերը հրապարակում Ամանորը տոնող օտարերկրյա հյուրերին և հարցնում, թե իբր ուր են հայերը, հայեր չկան։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ … Read more

Լավրովը Բելառուսի արտգործնախարարի հետ քննարկել է Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի արտգործնախարարի հետ քննարկել է Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նրանք ընդգծել են Մադուրոյին անհապաղ ազատ արձակելու և նրան պետության ղեկավարի պաշտոնում վերականգնելու անհրաժեշտությունը։

Ինչու է Վենեսուելայի իշխանափոխությունն ուրախացրել Նաթ Ռոտշիլդին

Հայտնի ֆինանսական դինաստիայի ներկայացուցիչ Նաթանայել (Նաթ) Ռոտշիլդն իր X-ի էջում գրել է, որ Մադուրոյի հեռացումը «հաղթանակ է ժողովրդավարության և ազատ շուկայի համար»։ Ֆինանսական վերլուծաբանները սա մեկնաբանում են որպես ազդակ այն մասին, որ միջազգային ներդրողները սպասում են Վենեսուելայի տնտեսության վերակազմավորմանը և համաշխարհային կապիտալի շուկաներ մուտքին, որոնք փակ էին պատժամիջոցների պատճառով։ Վենեսուելան ունի աշխարհի ամենամեծ արտաքին պարտքերից … Read more

«Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը քարոզչական առումով խիստ վտանգավոր է». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի օգնական կոչվող Հիքմեթ Հաջիևի կողմից ամերիկյան «The Washington Times» պարբերականին փոխանցած՝ «Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի հետ» նախադասությունը քարոզչական առումով խիստ վտանգավոր, իսկ զգացական մակարդակում վիրավորական «միտք» է։ Առաջին հայացքից «խաղաղասիրական» թվացող այս նախադասությունն իրականում հենց քողարկված հիբրիդային հարձակման … Read more