Դաշյանը վերադարձել է «Փյունիկ», «Արարատ-Արմենիան» նոր պայմանագրեր է կնքել առանցքային խաղացողների հետ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը վերադարձել է Երևանի «Փյունիկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 36-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ էր հեռացել «Նոայից»։ Դաշյանը 2024թ. ամռանն էր «Փյունիկից» տեղափոխվել «Նոա, որի կազմում անցկացրած 31 խաղում խփել է 1 գոլ, կատարել 5 ասիստ, իսկ նախորդ մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ «Փյունիկի» կազմում կիսապաշտպանը մասնակցել է 98 … Read more

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Հունվարի 13-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների … Read more

Ալիևն այցելել է Արցախի Կաշենի հանքավայր

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղ է այցելել՝ Կաշենի պղնձի հանքավայր (Ադրբեջանում այն անվանում են Դեմիրլի)։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը և Ադրբեջանի միջազգային հանքարդյունաբերական ընկերության նախագահ ու գլխավոր տնօրեն Ռեզա Վազիրին ներկայացրել են համալիրը։ Այն ներառում է պղնձաձուլարան, թաց թափոնների պահեստարան, էլեկտրական ենթակայան և այլ շենքեր։ 929 հեկտար մակերեսով համալիրը, … Read more

Ձյուն, բուք, մերկասառույց․ ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ կան

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, … Read more

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության 2025 թվականի աշխատանքների կատարողականը: Ինչպես հայտնել է նախարարությունը, ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում իրականացված օրենսդրական, կարողությունների զարգացման և իրազեկման, միջազգային պայմանագրերի փորձաքննության, նախարարության իրավասության ոլորտներում միջազգային փաստաթղթերի ներպետական ընթացակարգերի ապահովման, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային զեկույցների արձագանքման, միջազգային համագործակցության քարտեզագրման, միջազգային … Read more

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Ռուսական քարոզչամեքենայի մաս կազմող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունները՝ կապված Հայաստանի հետ, պետական մոտեցում են: Այս մասին Պրահայից տեսակապի միջոցով «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը: «Մենք չպիտի հիմա զբաղվենք Սիրիայով կամ Վենեսուելայով: Մեզ համար ավելի ցավոտ է այն, թե ինչ է կատարվում Հայաստանում, քան Վենեսուելայում: Հայաստանին կորցնելը շատ մեծ խնդիր կլինի: Մեզ … Read more

Իրանը 2021թ․ վերջից ՌԴ-ին 2,7 միլիարդ դոլարի բալիստիկ և զենիթային հրթիռներ է մատակարարել. Bloomberg

Քաղաքականություն 13.01.2026 | 18:05 Իրանը Ռուսաստանին շուրջ 2,7 միլիարդ դոլարի բալիստիկ և զենիթային հրթիռներ է մատակարարել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն արևմտյան անվտանգության պաշտոնյայի, փոխանցում է Current time-ը։ Նշվում է, որ Թեհրանը պայմանագրեր է կնքել Մոսկվայի հետ 2021 թվականի հոկտեմբերից սկսած՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիամասշտաբ ներխուժումից մի քանի ամիս առաջ։ Դրանց թվում … Read more

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի ղեկավար Նիլս Թեվսին, ծրագրի խորհրդական Էդգար Փիրումյանին և ծրագրի բնապահպանական բաղադրիչի ղեկավար Օլգա Վայգելին։ «EU4Sevan+» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը։ … Read more

ԵՊՀ-ում գործարկվել է գերհամակարգչային կենտրոնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, շրջայցի ընթացքում ծանոթացել նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը: Վարչապետին ուղեկցել են Ազգային ժողովի փոխնախագահ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ «ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման ուղղությամբ … Read more

Քննարկվել է ԲՏԱ նախարարության 2025 թ․ գործունեության հաշվետվությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ «ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության 2025 թվականի գործունեության առաջնահերթ ուղղությունները և դրանց շրջանակում սահմանված արդյունքային ցուցանիշների կատարման ուղղությամբ արձանագրված արդյունքները։ Նշվել է, որ հաշվետու տարում նախարարության հիմնական առաջնահերթություններն են եղել թվայնացումը, … Read more