Իսրայելի զինվшծ ուժերը հարձшկվել են Իրանի ութ կամուրջի վրա

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ այսօր հարձակվել են Իրանի ութ կամուրջների վրա։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նույնպես հաստատել է այս տեղեկությունը։ «Այսօր մենք հարձակվել ենք երկաթուղիների և կամուրջների վրա, որոնք օգտագործվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից»,-նշել է նա։

Արկանզասի 142-րդ դաշտային հրետանային բրիգադն այսօր տեղակայվում է Մերձավոր Արևելքում. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ սենատոր Թոմ Քոթթոնը Х սոցիալական ցանցում հայտնել է, որ Արկանզասի 142-րդ դաշտային հրետանային բրիգադն այսօր տեղակայվել է Մերձավոր Արևելքում։ «Այսօր Արկանզասի 142-րդ դաշտային հրետանային բրիգադի քաջարի տղամարդիկ և կանայք տեղակայվում են Մերձավոր Արևելքում։ Արկանզասը շնորհակալ է նրանց ծառայության համար։ Աստված օրհնի նրանց»,- գրել է սենատորը։

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի. Թրամփ

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք չի կարող վերածնվել՝ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, այդպես կլինի: Այնուամենայնիվ, հիմա, երբ մենք ունենք ռեժիմի ամբողջական փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ, ավելի խելացի և պակաս … Read more

ՀՀ և ԵՄ ներկայացուցիչները համանախագահել են ՓԿԶՊ բարեկամների խմբի հանդիպումը

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել Փոքր կղզի զարգացող պետությունների (ՓԿԶՊ) բարեկամների խմբի հանդիպումը, որը համանախագահում էին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության մշտական ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՓԿԶՊ հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Իգնասիո Իբանեսը։ Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակությունից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով ՓԿԶՊ երկրների առջև ծառացած … Read more