Ղազախստանում կկառուցվի դեղագործարան ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ արտադրանք արտահանելու համար

https://arm.sputniknews.ru/20260101/ghazakhstanum-kkarucvi-deghagvortsaran-eatm-ev-aph-erkrner-artadranq-artahanelu-hamar-97417326.html Ղազախստանում կկառուցվի դեղագործարան ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ արտադրանք արտահանելու համար Ղազախստանում կկառուցվի դեղագործարան ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ արտադրանք արտահանելու համար Sputnik Արմենիա Համալիրը հագեցած կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով և նախատեսված կլինի 58 անուն դեղամիջոցների թողարկման համար: 01.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-01T18:16+0400 2026-01-01T18:16+0400 2026-01-01T18:16+0400 ղազախստան անկախ պետությունների համագործակցություն (ապհ) եվրասիական տնտեսական միություն (եատմ) դեղ https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/11/67378213_0:76:1461:898_1920x0_80_0_0_767b52dd7474d5062689ff8a37f12033.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 1 … Read more

Միլիոնավոր դոլարներ ամանորյա զարդարանքների և գլխավոր տոնածառերի համար

Ամանորը աշխարհի խոշոր մայրաքաղաքների համար ոչ միայն տոն է, այլև շքեղության ու ցուցադրական փայլի ժամանակաշրջան։ Ամեն տարի դրանք միլիոնավոր դոլարներ են ծախսում հանրային հրապարակները, հայտնի վայրերը և փողոցները տոնական տեսք տալու համար։ Radar Armenia-ն ներկայացնում է 5 խոշոր քաղաքների ամանորյա զարդարանքների ծախսերը (հիմնված հասանելի տվյալների վրա, որոնք կարող են տարբեր լինել տարեցտարի)։ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում … Read more

Մարվել է Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Երևանի Մոլդովոկան փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16։13-ին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 1-ին՝ ժամը 14։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան … Read more

Ամանորյա տոնավաճառ Երևանում | Radar Armenia

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Ամանորյա տոնավաճառ Երևանում․ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատված։ Ջերմ և տոնական մթնոլորտը կապահովեն հայտնի և սիրված արտիստները՝ Հունվարի 3- Midnight Avenue և Ultraviolet բենդեր Հունվարի 6- Նեմրա Հունվարի 9- Արսեն և Արթուր Սաֆարյաններ Հունվարի 13- Սարգիս Մանուկյան և ընկերներ: Փոքրիկների համար էլ կան տարաբնույթ միջոցառումներ: Գնահատեք հոդվածը

Գերմանիայում բանկից տասնյակ միլիոնավոր եվրոներ են գողացել

Գողերը տասնյակ միլիոնավոր եվրոյի արժողությամբ գույք են գողացել Գելզենկիրխենի Sparkasse բանկի պահոցներից: Գելզենկիրխենը Գերմանիայի արևմուտքի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա նահանգի քաղաք է։ Նախնական տեղեկություններով՝ գողերը տոնական դադարի ժամանակ ներխուժել են պահոց՝ պատի մեջ անցք ծակելով, հաղորդում է Euronews-ը։ Ոստիկանության և Sparkasse բանկի տվյալներով՝ գողության հետևանքով բանկի մոտ 2700 հաճախորդ է տուժել։ Ոստիկանության ներկայացուցիչ Թոմաս Նովաչիկը հայտնել է, … Read more

Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված աբսուրդային և շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ հանվեն․ Ամստերդամ

Amsterdam & Partners ՍՊԸ-ն, հանդես գալով որպես հայ գործարար, բարերար և Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան, ողջունում է պարոն Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը, ինչը նրան հնարավորություն կտա տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ: Այս մասին հայտարարել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Սա նշանակալի քայլ է ընթացող իրավական գործընթացում: Այս որոշումը … Read more

Թենիսիստ Դանիիլ Սարգսյանը կներկայացնի Հայաստանը

Ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Սարգսյանը կներկայացնի Հայաստանը, հաղորդում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մամուլի ծառայությունը: 19-ամյա մարզիկը պաշտոնապես փոխել է մարզական քաղաքացիությունը։ Դանիիլ Սարգսյանը ծնվել է Պերմում։ 16 տարեկանում նա տեղափոխվել է Իսպանիա և մարզվել է իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալի ակադեմիայում։ ATP-ի դասակարգման աղյուսակում Դանիիլ Սարգսյանը զբաղեցնում է 1094-րդ տեղը։ Կարիերայի ընթացքում նա ստացել է … Read more

Կայա Կալասը մեղադրել է Ռուսաստանին Բալթիկ ծովում մալուխները վնասելու մեջ

Եվրոմիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը կրկին մեղադրել է Ռուսաստանին Բալթիկ ծովում մալուխների վնասման միջադեպերին մասնակցելու համար։«Եվրոպայի կարևորագույն ենթակառուցվածքները շարունակում են մնալ դիվերսիայի բարձր ռիսկի տակ»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Կալասը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Բալթիկ ծովում Ռուսաստանի կողմից միջադեպերի «հստակ միտում» է նկատվել։Ֆինլանդիայի իրավապահ մարմինները չորեքշաբթի օրը կալանավորել … Read more

Դանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը դադարեցնում է նամակների առաքումը

Դանիան դարձել է առաջին երկիրը, որտեղ դադարեցվել է նամակների պետական առաքումը․ PostNord-ը 401 տարի անց ամբողջությամբ անցնում է թվային և փաթեթների սպասարկման։ Վերջին 25 տարում նամակների քանակը նվազել է 90 տոկոսով, իսկ ուղարկման արժեքը կտրուկ աճել է։ Որոշման հետևանքով կկրճատվի մոտ 1500 աշխատատեղ, իսկ երկրից հեռացվում են կարմիր փոստարկղերը։ Չնայած հասարակության մեծ մասի աջակցությանը, մասնագետները … Read more