Արցախի դեմ ագրեսիայի և միջազգային ահաբեկչության գործով դատապարտվածները փոխանցվել են Սիրիային

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության երկու քաղաքացի Թուրքիայի միջոցով հունվարի 14-ին փոխանցվել է Սիրիայի իրավասու մարմիններին, հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նշվում է, որ խոսքը Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջիի և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի մասին է։ Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո, հավելել են ԱՆ-ից։

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության … Read more

Այս լուրին շատ երկար ենք սպասել . Գայանե Աբրահամյանը 4 գերիների վերադարձի մասին

Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  Ադրբեջանում պահվող 4 գերի վերադարձվել է Հայաստանին։ Այս լուրին շատ երկար ենք սպասել եւ հուսանք մյուս բոլոր գերիների վերադարձը կլինի շատ շուտով։  Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը արդեն Հայաստանում են։

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի փետրվարին. Վեհափառի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, … Read more

Ինչպես էին գերեվարվել Դավիթ Դավթյանը և Գևորգ Սուջյանը, ովքեր այսօր վերադարձան Հայաստան

2020 թվականի նոյեմբերին՝ Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո, գերեվարված Դավիթ Դավթյանը և Գևորգ Սուջյանը 5 տարի անց վերադառնում են Հայաստան։ Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերին՝ Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո, հայտնի էր դարձել, որ Բերձոր-Շուշի ճանապարհին գերեվարվել են «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը։ Սուջյանը պատերազմի օրերին … Read more

ՀՀ-ում պահվող վարձկաններ են հանձնվել Սիրիայի իրավասու մարմիններին

ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Արդարադատության նախարարության հաղորդմամբ` իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը շարունակվելու է իրենց քաղաքացիության պետությունում։

ՀՀ-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ, քան սպասում էինք. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով լիագումար քննարկմանը, որը տեղի է ունեցել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի XV անվտանգային ֆորումի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են նաև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ, փորձագետներ և այլք: Որպես բանախոս՝ քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և … Read more

Թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել

Թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել Աջակցիր «Ա1+»-ին Հունվարի 9-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում ամուսինը սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել իր և մոր հասցեին։Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրում 35-ամյա տղամարդուն հայտնաբերել, … Read more

Aurora News | Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան։ «Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում»,- գրել է վարչապետը։ Ավելի ուշ նա գրառել է. «Գևորգ … Read more

Հայ գերիների ազատ արձակման լուրից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ–ում ցմահ ազատազրկված արաբ վարձկանները փոխանցվել են Սիրիային

Հայ գերիների ազատ արձակման լուրից հետո հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ, Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Արդարադատության նախարարության հաղորդմամբ` իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը շարունակվելու է իրենց քաղաքացիության պետությունում։ Ադրբեջանում պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ … Read more