Եվրոպայի մի քանի օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը անբարենպաստ եղանակի պատճառով
Ցուրտ եղանակը և տեղումները հունվարի 13-ի առավոտյան հանգեցրել են աշխատանքի դադարեցման եվրոպական երեք խոշոր օդանավակայաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը: Խոսքը Բուդապեշտի, Բրատիսլավայի և Վիեննայի օդանավակայանների մասին է։ Մասնավորապես, Վիեննայում սառցապատվել են թռիչքավայրէջքային գոտիները, որոնք դեռ չի հաջողվել մաքրել։ Մի շարք ավիաչվերթներ վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ։ Ավիափոխադրումների խափանումներ են գրանցվել նաև Չեխիայում։ … Read more