Խերսոնում զոհերի թիվը հասել է 27-ի
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի մարզի Խորլի բնակավայրում գտնվող սրճարան-հյուրանոցի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնել է ՌԴ ՔԿ մամուլի խոսնակ Սվիտլանա Պետրենկոն։«Զոհերի թվում երկու անչափահաս կա։ Վնասվածքներ է ստացել 31 մարդ»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ ուկրաինական Խորլին ներկայում գտնվում է ռուսական վերահսկողության տակ։