Բաքվում գտնվելու մասին ոչինչ չի պատմել, մենք էլ չենք հարցրել. Վագիֆ Խաչատրյանի դուստր
Հասարակություն 15.01.2026 | 14:46 «Հայրս դեռ մի քանի օր բժշկական կենտրոնում կմնա, այնուհետև դուրս կգրվի»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց Ադրբեջանի գերությունից Հայաստան վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերան։ Նրա խոսքով` հանդիպել են հորը, շատ ուրախ է, որ հայրենիքում է։ «Բաքվում գտնվելու ժամանակաշրջանից ոչինչ չի պատմել, մենք էլ չենք հարցրել»,- ասաց նա։ Եվգենյա Համբարձումյան