Թալանել են վարձով բնակվող արցախցի երիտասարդ ամուսիններին

10 Հունվար, 2026 20:42 Հասարակություն Երևանում վարձով ապրող արցախցի ամուսիններին կողոպտել են, Քննչական կոմիտեն շենքի բակի և մուտքի մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները չի շտապում վերցնել, հայտնում է Shamshyan.com-ը։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Դիանան ասաց․ «Տուն վերադառնալուց հետո նկատեցի, որ բնակարանի դուռը բաց է, ներս մտա տեսա, որ լրացուցիչ բանալին ու չիպը չկա՝ … Read more

Կոչ ենք անում Հայաստանյայց, Արցախի և Հայաստանից դուրս գտնվող թեմերի երիտասարդաց կառույցների պատասխանատու մեր հոգևոր քույրերին ու եղբայրներին իրենց աջակցությունը հայտնել Մայր Աթոռին և Վեհափառ

Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախկին ու ներկա ատենապետերս, մեր լիակատար աջակցությունն ու որդիական խոնարհությունն ենք հայտնում Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Օ․Ս․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Հայրապետին։ Այս մասին հայտարարություն են տարածել Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները։   «Ակնհայտ է, որ այսօր Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի, … Read more

Թեհրանի և աշխարհի տարբեր քաղաքների փողոցները լցված են իրանցի կանանց և տղամարդկանց ձայներով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Թեհրանի և աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում իրանցի կանանց և տղամարդկանց ձայներ են, որոնք պահանջում են ազատություն, X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: «Խոսքի ազատություն, հավաքների ազատություն, տեղաշարժի ազատություն և, ամենից առաջ, կյանքի ազատություն։ Եվրոպան լիովին աջակցում է նրանց»,- գրել է նա։

Դուք ո՞վ եք, որ Աստծու օծյալի վրա սուր բարձրացնեք, տիրադավնե՛ր, դուք դավաճանել եք Աստծուն․ Հայկ Նահապետյան

Փաշինյանի նախաձեռնած իբր ուխտերթում ուխտի որևիցե տարր չկար, նա ընդամենը հերթական ցնդաբանությունները դուրս տվեց բեմում՝ եկեղեցու մոտ։ Ամիսներ առաջ Փաշինյանը հրապարակավ ասաց, թե շուտով հավաքվելու են Էջմիածնի կենտրոնական հրապարակում և գնան Մայր Աթոռ։ Փաշինյանն այդ գործընթացը դիտարկում էր այն տեսանկյունից, որ կա լուրջ հակասություն պետության և Վեհափառ Հայրապետի միջև։ Քարոզչական այդ թեզն օրակարգում դարձավ եկեղեցու … Read more

Aurora News | Սա բանակի առաջին նախազգուշացումն է. «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ԱԹՍ-ներով հարձակվել են Հալեպի վրա

Սիրիայի Արաբական բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ SDF կազմակերպությունը Սիրիայի ժողովրդի դեմ ռազմական էսկալացիայի նոր փուլ է թևակոխել՝ իրանական արտադրության ավելի քան 10 անօդաչու սարքերի օգնությամբ հարվածներ հասցնելով Հալեպ քաղաքին, նրա քաղաքացիական հաստատություններին, մզկիթներին և օբյեկտներին, ինչը հանգեցրել է զգալի նյութական վնասների: Հրամանատարությունը SANA գործակալությանը հայտնել է, որ «սա բանակի առաջին նախազգուշացումն է՝ նշելով, որ … Read more

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսն իր աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին

Դադիվանք վանական համալիրի վանահայր, ներկայումս «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր Աթռին և Վեհափառ Հայրապետին։ «Ես` Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանս, որդիական հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,– գրել է նա։

Որքան քարտ է թողարկվել 2025 թվականի երրորդ եռամսյակում

«ՀՀ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերի մասով վիճակագրությունը կենտրոնական բանկը հրապարակում է եռամսյակային կտրվածքով»,- ի պատասխան Radar Armenia-ի գրավոր հարցման՝ նշել են ՀՀ կենտրոնական բանկից։ Radar Armenia-ն ներկայացնում է, թե 2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում որքան բանկային քարտ է թողարկվել. Գնահատեք հոդվածը