Աշխարհի բոլոր երկրները պետք է հարգեն մյուսների ընտրած զարգացման ճանապարհը․ Սի Ծինփին

Միակողմանի ահաբեկումը լրջորեն խաթարել է միջազգային կարգը, ուստի բոլոր երկրները պետք է պահպանեն միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը․ այս մասին, ըստ ռուսական  РИА Новости-ի, հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ «Այսօր աշխարհը լի է փոփոխություններով և քաոսով, իսկ միակողմանի հարձակումը լրջորեն խաթարել է միջազգային կարգը։ Բոլոր երկրները պետք է հարգեն … Read more

Ով, եթե ոչ Ալճանյանը, գիտի, թե Կտրիճն ինչու է հաճախ մեկնում Շվեյցարիա․ Հարությունյանը ողջունել է Տեր Գուսանի հայտարարությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Ով, եթե ոչ Ալճանյանը, գիտի, թե Կտրիճն ինչու է հաճախ մեկնում Շվեյցարիա: Ողջունում եմ թեմի առաջնորդական տեղապահի խիզախ քայլը: Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է … Read more

ՖՈՏՈ․ Հունվարի 5-ին, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդի, մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ․ Մայր Աթոռ

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ, հայտնում է Մայր Աթոռը։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։ Մինչ … Read more

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ՝ մայր տաճարում

Մայր Աթոռից հայտնում են․ Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։ Մինչ Սուրբ … Read more

Aurora News | Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։ «Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ ու նուիրեալ զաւակներ, Երկար տարիներ ծառայելով Երուսաղէմի Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց միաբանութեան, մատուցելով բոլորանուէր ծառայութիւն Սուրբ Տեղերուն … Read more

Aurora News | Վարչապետն արձագանքել է Տեր Գուսան Ալճանյանի հայտարարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի հայտարարությանը, որով նա տեղեկացրել է, որ ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդի ստեղծումը, միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։ «Հարգանքներիս հավաստիքը Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին»,- սոցցանցի իր … Read more

Aurora News | Հայտնի է՝ որ հեռուստաալիքը կլինի եթերում «Շողակաթ»-ի փոխարեն

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը լուծել է ՀՀՌՑ-ի հետ կնքված՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակման պայմանագիրը և դադարեցրել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 44-րդ Հոդվածի 3.1. կետի պահանջը ապահովելու նպատակով հանրային մուլտիպլեքսում 2-րդ համարի ներքո … Read more

Aurora News | Թուրքիան թշնամի պետություն է. իսրայելցի նախարար

Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիքլին «i24 News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի կարող համարվել Իսրայելի գործընկեր և պետք է դիտարկվի որպես «թշնամի պետություն»։ Չիքլին կոչ է արել ամբողջությամբ խզել Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները՝ ընդգծելով, որ Գազայում թուրքական զինուժի հնարավոր ներկայությունը կարող է հանգեցնել «Իսրայելի պաշտպանության բանակի» (IDF) և Թուրքիայի … Read more