Aurora News | Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. իրականացնում են մաքրման աշխատանքներ

Հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային … Read more

Aurora News | Լարված իրավիճակ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանային մուտք գործել եկեղեցի։ Այս մասին հայտնում է 24news-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել էր, որ այսօր եկեղեցում մատարագ է մատուցելու կարգալույծ եղած քահանա տեր Թադեն, որը արդեն կրում է իր աշխարհիկ Արամայիս Թախմազյան անունը։ … Read more

Aurora News | Ռուբլին կտրուկ թանկացել է. փոխարժեքը՝ հունվարի 6-ին

Rate.am-ում հունվարի 6-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 380 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 383.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 442 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 448 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.66 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 5.1 դրամը:

Aurora News | Կրակոցներ նախագահական պալատի մոտ, ԱԹՍ-ներ են նկատվել․ Վենեսուելա

Կրակոցներ են հնչել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նախագահական պալատի մոտ։ Ականատեսները հայտնել են, որ քաղաքի երկնքում անօդաչու թռչող սարքեր են տեսել, իսկ փողոցներում՝ զինված տղամարդիկ։ Ըստ լրատվամիջոցների՝ կառավարական պահակախումբը կրակ է բացել անօդաչու թռչող սարքերի վրա։ AFP-ի տվյալներով՝ իրավիճակն իշխանությունների վերահսկողության տակ է և կարգավորվել է։

Aurora News | Փարիզում տրանսպորտային կոլապս է. չվերթների 15%-ը չեղարկվել է

Փարիզում ձյան տեղումների պատճառով տրանսպորտային կոլապս է տեղի ունեցել: Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Խցանումների ընդհանուր երկարությունը գերազանցել է 1000 կմ-ը։ Չվերթների 15%-ը չեղարկվել է»,– գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Aurora News | Գրենլանդիան պետք է լինի ԱՄՆ-ի մաս․ չի բացառվում կղզին ռազմական ճանապարհով գրավելը. Սպիտակ տուն

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը CNN-ին հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է ներառվի Միացյալ Նահանգների անվտանգության համակարգում և դառնա ԱՄՆ-ի անբաժանելի մասը։ Նա չի բացառել կղզին ռազմական ճանապարհով գրավելու հնարավորությունը։ «Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների անբաժանելի մասը։ Ոչ ոք չի մտնի Միացյալ Նահանգների հետ ռազմական բախման մեջ Գրենլանդիայի ապագայի շուրջ։ Դեռևս անհրաժեշտ չէ … Read more

«Երևանի քահանաներն անհետացել են». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի քահանաները ոնց որ անհետացել են նաև ֆեյսբուքից, հա՞։ Անգամ հարցազրույցներ ու ռիլեր էլ չեն նկարվում, պարոն Կճոյանն ազդում է կամ քաջությունը կորցրել են, ով գիտե։Շիրակի թեմի քահանաների կեսի չափ գործեն, թեկուզ, կիսով չափ հա․..Ի դեպ, Երևանի քահանաներից առնվազն 7-8-ն ակտիվորեն մասնակցում էր նաև Սրբազան պայքարի հանրահավաքներին, … Read more

«ՀայաՔվե»-ն վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից փաստաթղթի ստորագրումը

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ ««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:• Դրանով Նիկոլ Փաշինյանը և նրա կամակատարը դարձած բարձրաստիճան հոգևորականները փաստացի հայտարարում են, որ անթույլատրելի և հակասահմանադրական եղանակով միջամտելու են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին: … Read more

Իշխանական ողջ էլիտան նշում է Ալեն Սիմոնյանի 46-ամյակը (լուսանկար)

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանը շքեղ միջոցառում է կազմակերպել իր ծննդյան օրվա հետ կապված:   Armlur.am-ը տեղեկացավ, որ այս պահին իշխանական ողջ էլիտան «Պալլադիում հոլլ»-ում նշում է Ալեն Սիմոնյանի 46-ամյակը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ծննդյան շքեղ արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ:   Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ միջոցառմանը ներկա են նաև … Read more

Ռամզան Կադիրովն իր 20-ամյան որդուն նշանակել է երկրի փոխվարչապետի ԺՊ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր 20-ամյան որդուն՝ Ահմատ Կադիրովին, նշանակել է երկրի փոխվարչապետի ԺՊ։ Այս մասին Կադիրովը գրել է տելեգրամյան ալիքում: Նշվել է, որ Ահմատ Կադիրովը նաև կշարունակի զբաղեցնել Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարի պաշտոնը, որը նա ստանձնել է 2024 թ. մայիսին։