Դատապարտելի է հոգևորականների միանալն այսպես կոչված բարենորոգման ծրագրին. Տեր Եսայի

Հունվարի 9-ի երեկոյան և այսօր առավոտյան մեկ տասնյակից ավել հոգևորականներ՝ հիմնականում ծխական քահանաներ, որոնք պատկանում են Նիկոլ Փաշինյանին միացած տիրադավ եպիսկոպոսների ղեկավարած թեմերին, հայտարարություններ են տարածել առ այն, թե միանում են Հայ Եկեղեցու այսպես կոչված ծրագրին: Այս առթիվ 24News-ին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը փոխանցեց հետևյալը:   «Անընդունելի և դատապարտելի է … Read more

«Գլխավոր աղանդապետին մի «գազել» տերտեր ա սատարում»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առաքելական եկեղեցում 489 քահանա կա, որոնցից 250 Հայաստանում են, 239՝ Սփյուռքում: Ասածս ինչ ա՝ գլխավոր աղանդապետին փաստացի մի 3% քահանա ա սատարում. կոպիտ ասած՝ մի «գազել» տերտեր»։ Աղբյուրը`   Արմեն Հովասափյան

Մնա՛նք արթուն և զգոն․ Վեհափառին իրենց հավատարմությունը հայտնող հոգևորականների թիվը ավելանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News Մի խումբ քահանաներ իրենց որդիական անվերապահ հավատարմությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին։ Ստորև ներկայացնում ենք նրանց հայտարարությունները․ «Ես` Տեր Ներսես քահանա Խանանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ … Read more

Ելնելով հավատարմության ուխտից իմ խոնարհումն եմ հայտնում մեր Փրկչին, Մայր Աթոռին և Լուսավորչի աթոռի օծյալ Գահակալին․ Տեր Կարապետ քահանա

Տեր Կարապետ քահանա Ստեփանյանը գրում է․  «Տե՜ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա Քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է Քո աչքերին։ (Եսայի 38.3) Ելնելով հավատարմության ուխտից, միանալով հոգևոր եղբայրներիս՝ իմ խոնարհումն եմ հայտնում մեր Փրկչին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Լուսավորչի աթոռի օծյալ Գահակալին: Բոլոր բարիքների պարգևող Աստված, վերադարձրու մեր ժողովրդի երբեմնի … Read more

Զելենսկին Ռուսաստանին վերջնաժամկետ է ներկայացրել՝ խաղաղության ծրագրին արձագանքելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի հունվարի վերջին ստանալ Ռուսաստանի պատասխանը խաղաղության 20 կետանոց ծրագրի վերաբերյալ։ Նա այս մասին հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ մինչև ամսվա վերջ հույս ունի հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կամ ԱՄՆ-ում, կամ Դավոսի (Շվեյցարիա) Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ քննարկելու ԱՄՆ-ի կոնկրետ պարտավորությունները ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։ … Read more

Երևանում այսօր սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News Երևանում հունվարի 10-ի և 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 10-ի ցերեկը , 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ի … Read more

«Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից»․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գրառումը. «Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից, քանի որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ:Հետևաբար Գևորգ սրբազանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ:Իսկ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է մնալ անառակության և դավաճանության սպասավոր և պիտի ազատի վեհարանը իր ապօրինի ներկայությունից»։ Աղբյուրը`   Ռուբեն Ռուբինյան

Մասյացոտնի թեմի առաջնորդն ազատվել է պաշտոնից

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի (Արարատի մարզ) առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ «‎Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»‎,- նշված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական … Read more

«Հայրիկիս ամենամեծ նվերը եղբայրս է». Հրանտ Թոխատյանն այսօր նշում է 68-ամյակը

Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի տարեդարձն է այսօր։ Bravo.am-ին դերասանի ավագ որդին՝ «Առաքել» ներկայացման պրոդյուսեր Արամ Թոխատյանը, պատմել է, թե ինչպես են սովորաբար նշում նրա տարեդարձն ու ինչ նվերներ են անում։ «Շատ տպավորիչ էին իմ մանկության տարիներին նշվող առիթները, երբ հավաքվում էինք մեծ խմբով. իր ընկերներն էին ներկա լինում, ու բոլորս սեղանի շուրջ տոնում էինք։ … Read more