Հաստատվել են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները. ԿԳՄՍՆ
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. Հունվարի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»Հունվարի 25՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»Հունվարի 31՝ «Օտար լեզուներ»Փետրվարի 1՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»Փետրվարի 7՝ «Մաթեմատիկա»Փետրվարի 8՝ «Քիմիա», «Հայոց պատմություն»։