Թրամփը սպառնում է դուրս գալ ՆԱՏՕ-ից․ դաշինքը «թղթե վագր» է

Թրամփը լուրջ կերպով դիտարկում է Միացյալ Նահանգների դուրս գալը ՆԱՏՕ-ից այն բանից հետո, երբ դաշինքը չմիացավ Իրանի դեմ իր պատերազմին: Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հարցին, թե արդյոք նա կվերանայի ԱՄՆ անդամակցությունը դաշինքին հակամարտությունից հետո, Թրամփը պատասխանել է. «Օ՜, այո, ես կասեի, որ դա վերանայման փուլից էլ դուրս է։ … Read more

Եղվարդում «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա քարերին, հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն, ապա բախվել քարերին և հողաթմբին ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց։ Վթարի փաստով Նաիրիի … Read more

Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է

Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է: Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում  մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ են … Read more

Արաբական Միացյալ Էմիրություններում Բանգլադեշի քաղաքացի է զոհվել անօդաչու թռչող սարքի բեկորներից

Արաբական Միացյալ Էմիրություններում Բանգլադեշի քաղաքացի է զոհվել անօդաչու թռչող սարքի բեկորներից։ Այս մասին հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։ «Ֆուջեյրայի իշխանությունները զբաղվում են առ-Ռիֆաա շրջանի ֆերմայում գրանցված միջադեպով, որը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով՝ հանգեցնելով Բանգլադեշի քաղաքացու մահվան»,- հայտնել են WAM-ից։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն … Read more

Սողանքներ և ջրհեղեղներ Աֆղանստանում․ իրավիճակը ծանր է

Աֆղանստանում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների պատճառով առնվազն 42 մարդ է զոհվել, ևս 66-ը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մարտի 25-ից երկրում մոլեգնող անբարենպաստ եղանակի պատճառով ընդհանուր առմամբ վնասվել է 476 բնակելի տուն և ողողվել շուրջ 290 հեկտար գյուղատնտեսական հողատարածք»,- գրված է հաղորդագրության մեջ:

Իրանը չհրահրված և անօրինական հարձակման զոհ է և իրականացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը․ Ռուդենկո

Մոսկվան հետախուզական տվյալներ չի հայտնում Թեհրանին, ի տարբերություն Վաշինգտոնի և Լոնդոնի, որոնք նման տեղեկատվություն են տրամադրում Կիևին Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների համար: Ինչպես  տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Կոլոմբոյում Pathfinder Foundation հետազոտական ​​կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ: «Մոսկվան հետախուզական տվյալներ չի հայտնում Թեհրանին, ի տարբերություն ԱՄՆ-ի … Read more

Փաստաբանը հուզվեց․ 18 ամյա տղային տանում են կալանքի

Փնտրում էին հեռախոսներ, այլ առարկաներ, որոնք կարող է այդ ենթադրյալ դեպքի հետ որևէ առնչություն ունենային, ամեն ինչ փնտրում էին, առգրավել են Դավիթ և Միքայել Մինասյանների մոր՝ Գայանեի հեռախոսը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ անդրադառնալով նրան, որ քիչ առաջ դատարանը 2 ամսով կալանավորման որոշում կայացրեց Սուրբ Աննա … Read more

«Դավիթին խփեցին, բրթեցին, ընկավ, եկեղեցում, հրմշտոց էր, ինքն էլ ուզում էր իր տեղում կանգնել, աղոթել»

Սա թյուրիմացություն է, որ իմ երեխեքի հետ եղել է, իմ երեխեքը ամեն կիրակի պատարագհի են մասնակցում, Կարմիր դիպլոմով ավարտել են միջնակարգը, հիմա ավագ դպրոցում են սովորում, պարապում են, որ բուհ ընդունվեն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 1–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցականներ Միքայել և Դավիթ Մինասյանների … Read more

Դաստիարակ– դայակները այս պահին մանկապարտեզում լացում են. թիվ 94 մանկապարտեզի ծնող

Երևանի թիվ 94 մանկապարտեզի սաների ծնողները, որոնք պահանջում են մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրաբյանի հրաժարականը, քիչ առաջ հանդիպել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հետ, հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի ներկայացոիցիչներ։ Հանդիպումից հետո ծնողներից Նունե Արզումանյանը լրագրողներին հայտնեց. «Մեզ հետ հանդիպումից հետո հիմա իրենք դայակների, դաստիարակների հետ էլ առանձին պետք է հանդիպեն, նաև տնօրենի հետ։ … Read more

Ուկրաինան Ճապոնիայից 1,3 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն է ստացել

Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինային է փոխանցել 1,3 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն Extraordinary Revenue Acceleration (ERA) ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է մարում մինչև 2042 թվականն ընկած ժամանակահատվածը Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաներդրումից ստացվող տոկոսների հաշվին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն Telegram-ի իր ալիքում: Սա Ճապոնիայից երկրորդ ֆինանսական տրանշն է ERA ծրագրով: 2022 թվականի փետրվարից Ճապոնիան … Read more