Aurora News | Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ մի շարք հայտարարություններ է արել․ Հաջիև

Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանը կայացած ճեպազրույցում նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը ԵՄ-ի հետ կապի, էներգետիկայի և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ EU Today-ի հետ զրույցում  Հաջիևը նշել է, որ Ադրբեջանի ներկայիս օրակարգը ներկայացվում է որպես Հարավային Կովկասում «պատերազմում հաղթանակից դեպի խաղաղության հաղթանակ» անցում։ Նրա խոսքով՝ քննարկումների առանցքում գտնվել է «Զանգեզուրի միջանցքը», որը կապվում է … Read more

Aurora News | Վլադիմիր Զելենսկին և Անդրեյ Երմակը բարդ զրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահի նախկին աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ազատման հաջորդ օրը՝ նոյեմբերի 29-ին, կրկին այցելել է աշխատանքի վայր զրույց ունենալու նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «RBC-Ուկրաինայի» աղբյուրները պնդում են, որ պաշտոնանկությունը լուրջ հարված է եղել Երմակի համար։ Զելենսկու և Երմակի միջև տեղի է ունեցել բարդ զրույց, սակայն առանց գոռոցների, որի մասին լրատվամիջոցները գրել էին։ Աղբյուրի խոսքով՝ Երմակը … Read more

Aurora News | Մոսկվայի գլխավոր պահանջը՝ Ուկրաինայի նկատմամբ, կմնա նույնը․ CNN

Ուկրաինան իրավական առումով չի հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից, սակայն գործնականում այդ գործընթացը կարող է կանգ առնել դաշնակիցների և Ռուսաստանի միջև հնարավոր պայմանավորվածությունների հետևանքով։ Նշվում է, որ նախնական առաջարկների թվում եղել է Կիևի պաշտոնական հրաժարումը դաշինքին անդամակցելու հայտից, սակայն այժմ դիտարկվում է ավելի նուրբ մոտեցում՝ առանց իրավական պարտավորությունների, բայց փաստացի սահմանափակումներով։ Միաժամանակ Մոսկվայի ամենահարուցող պահանջներից մեկը՝ … Read more

Aurora News | ՀՕԿ-ի՝ կանխատեսումները 2025-2026 թթ. ձմռան վերաբերյալ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կանխատեսումները (ՀՕԿ) 2025-2026 թթ. ձմռան վերաբերյալ: 2025 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանները շարունակել են մնալ միջինից բարձր։ Հատկապես տաքացել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասը։ Իսկ հասարակածային գոտում օդի ջերմաստիճանը փոքր-ինչ նվազել է, սակայն ընդհանուր սեզոնային միջինները գրեթե զրոյական շեղման սահմաններում են եղել։ Այլ … Read more

Aurora News | ԵՄ-ն չի կարող ֆինանսավորում տրամադրել Կիևին․ Բելգիայի ԱԳՆ

ԵՄ-ի կողմից Ուկրաինային ֆինանսավորելու միջոց գտնելու անկարողությունը Բելգիայի մեղքը չէ, այլ դաշինքի համառության արդյունքն է՝ պնդելով օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ առանց գիտակցելու դրա հետ կապված ռիսկերը։  Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոստին։ Նախկինում Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի նախարարության ղեկավար Թեո Ֆրանկենը հայտարարել էր, որ Բելգիան դեռևս հրաժարվում … Read more

Aurora News | Քաղաքը պետք է դառնա ավելի ներառական և հասանելի բոլորի համար. Տիգրան Ավինյան

Երևանում թեքահարթակների կառուցման աշխատանքները լիովին ավարտվել են։ Մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 286 հասցեում կառուցվել է 551 թեքահարթակ։ Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 1-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ իրականացվել է շատ մեծ և կարևոր աշխատանք, ապա ներկայացրեց մի քանի դիտարկումներ ծրագրի վերաբերյալ։ «Շնորհակալ եմ, որ ընդգծվեց՝ աշխատանքը պետք … Read more

Խստագույնս դատապարտում ենք իշխանությունների՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին հարցերին ապօրինի միջամտություններն ու պառակտիչ գործողությունները. հայտարարություն

Հայտարարություն, որն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի թեմի կենտրոնացված կրոնական կազմակերպության ներկայացուցիչների ընդհանուր ժողովի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին աջակցելու հարցի քննարկման արդյունքում։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Մենք՝ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի բոլոր հոգևորականներս, Թեմական խորհրդի անդամներս և … Read more

Արման Ծառուկյանը կգլխավորի Երևանում կայանալիք Hype FC-ի մրցաշարը

Արման Ծառուկյանը կգլխավորի Երևանում կայանալիք Hype FC-ի մրցաշարըՍպորտ UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ գլխավորելու է Hype Fighting Championship-ի երևանյան մրցաշարը։ Դեկտեմբերի 30-ին Երևանում կկայանա Hype FC լիգայի՝ մերկ ձեռքերով մենամարտերի առաջին մրցաշարը։ «Դեկտեմբերի 30, քաղաք Երևան։ Ես գլխավորելու եմ Hype Fighting-ի մրցաշարը։ Մրցակցիս անունը շուտով կհայտարեն»,- նշել … Read more

«Երևանը կարող է իրականում դառնալ թափանցիկ օդով քաղաք, եթե խնդիրն անվանենք իր անունով ու սկսենք գործել». Հայկուհի Հովհաննիսյան

Աշխարհագրագետ Հայկուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի վերջին տարիների «մշտական մգլոտությունն» իրականում մառախուղ չէ։ Դա օդում կախված պինդ մասնիկների բարձր խտություն է (PM₂․₅ և PM₁₀), որոնք արևի ճառագայթները ցրելով նվազեցնում են տեսանելիությունը։ Որպես աշխարհագրագետ՝ կարող եմ ասել՝ սա ոչ թե պահի տպավորություն է, այլ քաղաքային էկոհամակարգի լուրջ դժվարության նշան։Երևանը գտնվում է կիսանապատային գոտում՝ … Read more

ՀԱԵ Ռուսաստանի թեմը դատապարտել է որոշ եկեղեցականների «պառակտիչ մոտեցումները» և Կաթողիկոսի դեմ հայտարարությունը

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը դատապարտել է իշխանությունների հակաեկեղեցական արշավը և որոշ եկեղեցականների որդեգրած «կանոնազանց և պառակտիչ մոտեցումները»։ Հայտարարության մեջ ընդգծվել են այն  մոտեցումները, որոնք ՀԱԵ Ռուսաստանի թեմի ներկայացուցիչները դատապարտում են. ձեռնադրությամբ կամավոր ստանձնած ուխտադրության դավաճանությունը, ուղիղ վարդապետությունից շեղումը, Սուրբ Պատարագի խորհուրդի կամայական աղճատումը, փաստացի հրաժարումը օրինավոր, ազգընտիր Հայրապետին ընդունելուց, Հայաստան և … Read more