Երևանում գործարանի շենքի փլուզման կապակցությամբ քրվարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Նախօրեին Երևանում տեղի ունեցած նախկին դաշնամուրի գործարանի մասամբ փլուզման դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նախօրեին փլուզում էր տեղի ունեցել Երևանի Շիրակի փողոցում՝ նախկին դաշնամուրի գործարանում: Դեպքի առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեից «Նովոստի-Արմենիա»-ին հայտնել են, որ նախաձեռնվել է քրվարույթ։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով … Read more

«Թրամփը փակել է Վենեսուելայի օդային տարածքը, քանի որ Մադուրոն չի լքել երկիրը»․ #Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան մեկ շաբաթ ժամանակ է տվել երկիրը լքելու համար, սակայն Մադուրոն հրաժարվել է, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով չորս աղբյուրների: Նոյեմբերի 21-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Մադուրոյին ասել է, որ նա իր ընտանիքի անդամների հետ կարող է մեկնել իր ընտրությամբ ցանկացած վայր: ԱՄՆ … Read more

Ալեն Սիմոնյանի անունով WhatsApp հաշիվ է բացվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ իր անունով WhatsApp հաշիվ է բացվել. «Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկում ծանոթներիս: Ակնհայտ է, որ գրվում են ռուսերեն և թարգմանվում ծրագրի կողմից հայերենի: Խնդրում եմ անտեսել այդ հաղորդագրությունները, հատկապես՝ չսեղմել ուղարկված հղումների վրա, չտրամադրել անձնական տվյալներ»։ Գնահատեք հոդվածը

Ավտոմեքենայի առքուվաճառքը հնարավոր է անել առանց տնից դուրս գալու․ ՆԳ նախարար – Նորություններ 02.12.2025

Անցյալ տարի շատերիս գուցե անհավատալի թվար, որ ավտոմեքենայի առքուվաճառքը հնարավոր է անել առանց տնից դուրս գալու, մի քանի րոպեում, բայց այսօր արդեն ներդրել ենք թվային տիրույթում առքուվաճառքի իրականացման car.mia.gov.am առցանց հարթակը, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ «Ավելին` հաշվառման համարանիշն ու վկայագիրը կարող եք ստանալ փոստային առաքման միջոցով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իրենք առաջիկայում … Read more

Ալեն Սիմոնյանի անունով WhatsApp-ի կեղծ հաշիվ է բացվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Սիրելի՛ ընկերներ, Իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկում ծանոթներիս: Ակնհայտ է, որ գրվում են ռուսերեն և թարգմանվում ծրագրի կողմից հայերենի: Խնդրում եմ անտեսել այդ հաղորդագրությունները, հատկապես՝ չսեղմել ուղարկված հղումների վրա, չտրամադրել անձնական տվյալներ»,- գրել է նա։ —00—ԼԱ

Ավարտվել է մահվան ելքով ավտովթարի դեպքով վարույթի նախաքննությունը

Ավարտվել է մահվան ելքով ավտովթարի դեպքով վարույթի նախաքննությունը Աջակցիր «Ա1+»-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Արարատի մարզում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում 2022 թվականին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ … Read more

Դեկտեմբերին տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է դեկտեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը. «Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 110-120 ժամ: Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության … Read more