Պենտագոնը խզել է կապը Գերմանիայի ՊՆ-ի հետ. The Atlantic

The Atlantic-ը, հղում անելով գերմանացի գեներալ-լեյտենանտ Քրիստիան Ֆրոյդինգին, գրում է, որ Պենտագոնը խզել է կապը Գերմանիայի պաշտպանության նախարարության (ՊՆ) հետ, ներառյալ Ուկրաինային առնչվող հարցերը։ Ֆրոյդինգի խոսքով՝ նախկինում ինքը կարող էր «գիշեր թե ցերեկ» տեքստային հաղորդագրություններ ուղարկել ամերիկյան պաշտպանության պաշտոնյաներին, սակայն վերջերս Վաշինգտոնի իր գործընկերների հետ կապը «խզվել է»։ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի զգուշացրել Ուկրաինային զենքի … Read more

Հայտնի է արյան անոթների և սրտի համար ամենաօգտակար մթերքը

Գիտնականները նշել են հինգ մթերք, որոնք կօգնեն սրտանոթային համակարգի աշխատանքին ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գիտնականները նշել են հինգ մթերք, որոնք կօգնեն սրտանոթային համակարգի աշխատանքին: Ձիթապտղի յուղը կօգնի նվազեցնել արյան մեջ խոլեստերինի քանակը՝ շնորհիվ իր բաղադրության մեջ պարունակվող մոնոհագեցած ճարպերի։ Նրանք օգնում են նվազեցնել բորբոքումների և ուռուցքների առաջացման ռիսկը: Բացի այդ, մասնագետների խոսքով, օգտակար մթերք է … Read more

Կաթողիկոսը պետք է մնա անսասան. Մեր ձևով եկեղեցու համար պայքար հենց դա է նշանակում. Հայկ Ֆարմանյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը տնտեսագետ, «Մեր ձևով» շարժման խորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանն է։ Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

ՔՊ-ն անցավ «զրո հայհոյանք» ռեժիմի․ ատելության մթնոլորտը քաղաքական դաշտում կմեղմվի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրային կերպով հայհոյելն ու հայհոյանքը ողջունելն այլևս «մոդայիկ» չէ ՔՊ-ականների համար։ Հիմա արդեն «Քաղաքացիական պայմանագիրը» նախապատվությունը տալիս է «ազնվությանն ու պարկեշտությանը»։ Կուսակցությունն այսօր հրապարակել է էթիկայի կանոնագիրք, որում չափանիշներ են սահմանվում կուսակիցների համար՝ հայտարարելով իրենք իրենց հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաեւ բարեվարքության լավագույն չափանիշներին նվիրվածության մասին։ «Մեր հանրային քաղաքական կյանքը գնալով … Read more

ԵՄ-ն Հայաստանին աջակցություն է տրամադրում հիբրիդային սպառնալիքների դեմ

Արշալույս Մղդեսյան, Բրյուսել Եվրոպական Միությունը հանձնառություն ստանձնեց ոչ միայն խորացնել տնտեսական ու քաղաքական կապերը, այլև կոնկրետ ֆինանսական և ինստիտուցիոնալ գործիքներով պաշտպանել Հայաստանի ժողովրդավարությունն ու սպասվող խորհրդարանական ընտություններն արտաքին հիբրիդային սպառնալիքներից։ Փաստաթղթի ստորագրման արարողությանը հետևած ասուլիսին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար … Read more

Հրապարակված բանակցային փաստաթղթերում առնվազն երեք պահ չեղարկում է իշխանության ինքնաPR-ի փորձը. Վահե Հովհաննիսյան

 Հրապարակված բանակցային փաստաթղթերն ի վնաս Փաշինյանի են:  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Պատահականություն էր, թե ոչ, բայց բանակցային տասնամյակների պատմությունը իշխանությունները հրապարակեցին այն օրը, երբ ԵՄ Գերագույն հանձնակատար Մարթա Կոսը հայտարարում է, թե ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ TRIPP-ին հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Այն TRIPP-ի, որն անցնում է բացառապես … Read more

Մակրոնը պետական ​​այցով կայցելի Չինաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հրավերով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 3-ին պետական ​​այցով կայցելի Չինաստան, այցը կավարտվի դեկտեմբերի 5-ին: Ըստ «Սինհուա» գործակալության՝ դրա մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ծյանը: Սա Մակրոնի չորրորդ պետական ​​այցն է Չինաստան և պատասխան այց՝ Սի Ծինպինի անցյալ տարի Ֆրանսիա կատարած պատմական այցից հետո, որը նվիրված էր Չինաստանի … Read more

«Թուրքիան շարունակում է ամրապնդել սերտ հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ». Քուրթուլմուշ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մեկնել է Տաջիկստան։ Մայրաքաղաք Դուշանբեում նա հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Քուրթուլմուշը նշել է, որ այս այցը զգալիորեն կնպաստի բարեկամական և եղբայրական երկրների միջև համագործակցությանը և թափ կհաղորդի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացմանը ու կբացի նոր հնարավորությունների դռներ։ Կողմերը մտքեր են փոխանակել գլոբալ ու տարածարջանային … Read more