Երևանցիները կվճարեն տարեկան 1.3 միլիոն դոլար՝ իրենց երթևեկությունը վճարովի դարձնելու համար

 Տիգրան Ավինյանը որոշել է «Երևանի երթևեկության կարգավորման կենտրոն» անվանումով նոր հիմնարկ ստեղծել։ Քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, այսօրվա չափանիշներով, աստղաբաշխական աշխատավարձեր վճարել, որպեսզի այդ հիմնարկում աշխատողներն ուսումնասիրեն ու լուծումներ առաջարկեն մայրաքաղաքի խցանումների համար։ Օրինակ՝ կենտրոնի տնօրենի աշխատավարձը կկազմի 1.8 մլն դրամ, փոխտնօրենինը՝ 1.7 մլն դրամ, նախագծի ղեկավարինը՝ 1.6 մլն դրամ, տնօրենի օգնականը կստանա 400 հազար դրամ, … Read more

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի – 5tv

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 2-ին ժամը 07:00-ից մինչև դեկտեմբերի 3-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և «մոտ ապագայում» հրավիրել նրան Սպիտակ տանը հանդիպման։ Զրույցի ընթացքում առաջնորդներն ընդգծել են ՀԱՄԱՍ-ի ռազմական կարողությունները վերացնելու և խմբավորումը Գազայի հատվածում իշխանությունից հեռացնելու իրենց համատեղ հանձնառությունը։ Նրանք նաև քննարկել են Նեթանյահուի դեմ կոռուպցիայի գործը և նրա վերջերս ներկայացված ներման խնդրանքը։ Գնահատեք հոդվածը

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Մանվել Գրիգորյանի դստեր գործով նախաքննությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի գործով նախաքննությունը, հայտնել է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Լիբանանը տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից է․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադդադը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Նախագահն իր խոսքում շեշտել է երկու երկրների և ժողովուրդների պատմական առանձնահատուկ կապերը և ջերմությունը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար … Read more

Aurora News | Մակրոնը Զելենսկու հանդիպումից հետո քննարկել է իրավիճակը Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ կայացած բանակցություններից հետո Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ։ Այդ մասին նշվում է Ելիսեյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Զելենսկու այցի ընթացքում քննարկված հարցերի մանրամասները՝ ընդգծելով, որ բանակցությունների կարևոր մասը վերաբերում էր երկարատև և կայուն խաղաղության վերականգնման հնարավորություններին։ «Ղեկավարները մտքեր են փոխանակել Ուկրաինայում … Read more

Պետտուրքի բարձրացումից հետո մետաղական ամրանների ներկրման ծավալը զգալի պակասել է

Պետական տուրքի մեծացմամբ պայմանավորված՝ մետաղական ամրանների ներկրման ծավալները վերջին ամիսներին շուրջ 5 անգամ պակասել են: Պետտուրքի ավելացումը տեղի ունեցավ Իրանից ներկրվող ավելի մատչելի ապրանքի ու տեղականի գների հավասարակշռման համար: Տնտեսվարողները դեմ չեն, որ տեղական արտադրանքն առավելություն ունենա, սակայն վստահ են, որ արդյունաբերության խթանումը չպետք է լինի առևտրի հաշվին: Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան Դիտումների քանակ1

«Եպիսկոպոսաց ժողովը կրում է բեկումնային նշանակություն». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Բեկումնային եպիսկոպոսաց ժողովըՆ․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ նոյեմբերի 4–7-ի Գերագույն հոգևոր խորհրդի քննարկումներից հետո դեկտեմբերի 10–12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերը։Այս ժողովը, առանց չափազանցնելու, կրում է բեկումնային նշանակություն։ Այստեղ այլևս առաջնային չեն … Read more

Մինսկի խումբն այլևս անցյալում է

Այսօր ԵԱՀԿ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ, Նախարարների խորհրդի՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման համաձայն, 2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին դադարեցրել է Մինսկի խմբի գործընթացի և դրա հետ կապված կառույցների գործունեությունը։ Սա փաստացի նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անցյալում է և ֆորմալ առումով այլևս չկա։ «Անհրաժեշտ վարչական բոլոր ընթացակարգերի դադարեցումը նշանակում է փակման գործընթացի … Read more

Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան պատրաստ է աջակցել Հայաստանի՝ CRIRSCO-ին միանալու գործընթացին․ Վարդան Ջհանյան

Տնտեսություն 1 Դեկտեմբեր, 2025 19:30 Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անցկացրեց հերթական ընդլայնված նիստը, որն առնչվում էր հանքարդյունաբերության ռազմավարության սկզբունքներից բխող կետերից մեկի՝ CRIRSCO միջազգային ստանդարտներին անցնելու գործընթացին։   Ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը ներկայացրեց, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում այդ ուղղությամբ։ Նա համոզված … Read more