Վարչապետը Գյումրիում պատարագի կմասնակցի ՍԲ Յոթ վերք եկեղեցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցի պատարագի։ «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի»,- հայտնել է նա։ Հիշեցնենք, որ այս տարի լրանում է 88-ի երկրաշարժի 37-րդ տարելիցը։ Գնահատեք հոդվածը