«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրինագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Հայաստանում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր եւ ամբողջական կարգավորումների դաշտը: Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում  առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական նախագծերով: Օրենսդրական փաթեթի հեղինակներն … Read more

ԿԸՀ-ն արտահերթ նիստում անդրադարձել է է «Անկախ դիտորդի» դիմումներին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում քննարկել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ ԿԸՀ ուղղած երկու դիմումները։ Դաշինքը ԿԸՀ-ից դիրքորոշում է ակնկալել՝ հավատարմագված դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը հավատարմագրումից զրկելու իրավական կարգավորումների վերաբերյալ։ ԿԸՀ-ն իր պարզաբանման մեջ վկայակոչել է այն իրավական նորմերը, որոնք պահպանելու դեպքում հկ-ն կարող է հավատարմագրվել որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն։ ԿԸՀ-ի հաղորոդագրությունը՝ … Read more

Արշակ Սրբազանին ձերբակալել են թմրամիջոց իրացնելու քրեական վարույթով. քննչականը հաստատում է

ArmLur.am-ի տեղեկություններով Արշակ Սրբազանին ձերբակալել են թմրամիջոց իրացնելու քրեական վարույթով. Քննչականը հաստատում է Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Վերջինս ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Քննչական … Read more

Բագրատ արքեպիսկոպոսի փաստաբանը միջնորդեց փոխել նրա կալանքը, թույլ տալ մասնակցել եպիսկոպոսաց ժողովին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի այսօրվա հարցաքննությունը կրել է ձևական բնույթ, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Փաստաբանը հավելել է, որ հարցաքննությունն…

Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի

Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի, հաղորդում է փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա նշել է, որ ավելի ուշ պարզաբանումներ կներկայացնի։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Իրանը պատրաստ է ջուր գնել հարևան երկրներից

Իրանի կառավարությունը հայտարարել է հարևան երկրներից ջուր գնելու ծրագրերի մասին՝ ի պատասխան երկրում տիրող համընդհանուր երաշտի։ «Եթե որևէ երկիր պատրաստ է ջուր վաճառել, մենք այն կգնենք», – «Ֆարս» գործակալությանը հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։ Իրանի հարևան երկրների մեծ մասը, այդ թվում՝ Իրաքը, Աֆղանստանը և Պակիստանի սահմանամերձ շրջանները, նույնպես բախվում են երաշտի և ջրի … Read more

ԱԺ պատգամավորի տնային կալանքը երկարացվեց

Քաղաքականություն ԱԺ պատգամավորի տնային կալանքը երկարացվեց Աջակցիր «Ա1+»-ին   Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը երեք ամսով երկարացրեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը’ տնային կալանքը։   Դատարանը միաժամանակ թույլատրեց տնային կալանքի կրման ժամանակ տեսակցել եղբոր եւ քույրերի ընտանիքների անդամներին։   Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորված է Բագրատ Սրբազանի եւ մյուսների … Read more

ԱԺ-ում գտնվող «Գետափ գյուղի աշունը» և «Աշտարակի հին կամուրջը» գեղանկարները կամրացվեն Հայաստանի ազգային պատկերասրահին

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում ընդունել է «Գույքը հետ վերցնելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշում։ «Ըստ այդմ՝ «Գետափ գյուղի աշունը» (հեղինակ՝ Առաքել Առաքելյան, ստեղծման ժամանակը՝ 1960-1970-ական թթ., չափերը՝ 70×96 սմ, կտավ՝ յուղաներկ, գեղանկարչական) և «Աշտարակի հին կամուրջը» (հեղինակ՝ Սիրանուշ Գևորգյան, ստեղծման ժամանակը՝ 1959-1960 թթ., չափերը՝ 83×124 սմ, կտավ՝ յուղաներկ, գեղանկարչական) գեղանկարները հետ վերցնել … Read more

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ Փաշինյանի պայքարը դուրս է գալիս պետական ահաբեկչության մակարդակ». Զուրաբյան

Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ Փաշինյանի պայքարը դուրս է գալիս պետական ահաբեկչության մակարդակ»: Հիշեցնենք, որ քիչ առաջ փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ ՔԿ շենքում ԱԱԾ-ն ձերբակալել է Արշակ սրբազանին: Նրա փոխանցմամբ՝ ձերբակալությունը կապ չունի հայտնի տեսանյութի հետ: