Սան Ֆրանցիսկոն դատական ​​հայց է ներկայացրել Coca-Cola-ի և այլ ընկերությունների դեմ

Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքը դատական ​​հայց է ներկայացրել 10 խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Coca-Cola-ի և PepsiCo-ի դեմ, մեղադրելով նրանց գերմշակված սննդամթերք վաճառելու մեջ, որը նպաստում է ճարպակալման, քաղցկեղի և շաքարախտի աճին․ հաղորդում է New York Post-ը։ ԱՄՆ դատախազ Դեյվիդ Չյուի խոսքով՝ ընկերությունները կիրառել են «ծխախոտային մարտավարություն»՝ սպառողների մոտ կախվածություն առաջացնելու և շահույթը մեծացնելու համար։ Քաղաքը … Read more

Արշակ սրբազանը ձերբակալվել է․ փաստաբան

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Փաստաբան Սոս Հակոբյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արշակ Սրբազանի իրավունքների խախտման փաստով գործը հարուցում են, այդ գործով Արշակ Սրբազանին հարցաքննում և հենց իրեն էլ ձերբակալում են… Տիրանիան ուրիշ ինչպե՞ս է լինում…»։ Լրացվում է

Եվրոպայի և Ասիայի երկրները համախմբվել են Երևանում՝ COP17-ին ընդառաջ

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները դեկտեմբերի 3-4-ը Երևանում մասնակցեցին «Կենսաբազմազանության ինտեգրումը գյուղատնտեսության բոլոր ճյուղերում» տարածաշրջանային երկխոսության երրորդ հանդիպմանը, որը նախաձեռնել էր Միավորված ազգերի կազմակերպության Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը։ Միջոցառումը մի հարկի տակ միավորել էր կառավարության ներկայացուցիչների, հետազոտողների, տեխնիկական մասնագետների, հասարակական կազմակերպությունների, ֆերմերների, կանանց տարբերի խմբերի ու երիտասարդների։ Երկխոսության գլխավոր նպատակն էր բարելավել քաղաքականությունների հետևողական … Read more

ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ՀՀ պետական բուհերի միջազգային գծով պատասխանատուների հետ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն հանդիպել է ՀՀ պետական բուհերի միջազգային գծով պատասխանատուների հետ։…

Արշակ Սրբազանի իրավունքների խախտման փաստով գործը հարուցում են և հենց իրեն էլ ձերբակալում են.Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News Փաստաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արշակ Սրբազանի իրավունքների խախտման փաստով գործը հարուցում են, այդ գործով Արշակ Սրբազանին հարցաքննում և հենց իրեն էլ ձերբակալում են…Տիրանիան ուրիշ ինչպե՞ս է լինում…»,- գրել է նա։ —00—ԼԱ    

«Խոզի» մատնանշածն ի ցույց է դնում «վոին»-ՔՊ ներդաշնակ հարաբերությունների էությունը

Ապացուցելու համար թե իբր Հայաստանում կոռուպցիա չկա, իսկ իրենք էլ արդարության ու անաչառության մարմնացում են՝ ՔՊ-ական «Խոզը» մատնացույց է արել «վոինի» խնամու օրինակը՝ պնդելով, թե եթե կոռուպցիա լիներ, այդ մարդը տարեկան «տրիլիոնների» տենդերներ չէր շահի, ընդհակառակը՝ հնարավորություն չէր ունենա՝ անգամ հայտ նեկայացնելու:

Տեխնիկական սխա՞լ, թե լիազորությունների չարաշահում. արբիտրաժում նույն գործով երկու հակասական վճիռ է կայացվել

Ֆինանսական արբիտրը քաղաքացու օգտին վճիռ կայացնելուց և այն օրինական  ուժի մեջ մտնելուց հետո ինքնաբացարկ է հայտնել: Երկրորդ արբիտրը էլեկտրոնային համակարգում վճիռ «չհայտնաբերելով»՝ վարույթ է ընդունել նույն գործը: Մինչդեռ նրա ձեռքի տակ եղել է կայացված վճիռը՝ օրինականությունը ստուգելու QR կոդով: Փաստացի «վերակենդանացնելով» բանկի մերժված հայցը՝ երկրորդ արբիտրը բավարարել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հայցը՝ ի վնաս քաղաքացու։ Այժմ … Read more

Կենսաթոշակառուները հայցով կարող են մտնել դատարան՝ պահանջելով պակաս վճարված թոշակները. Գևորգ Պետրոսյան

Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը 2026թ. բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ թոշակառուների թոշակները բարձրացել են, սակայն այդ գումարն առձեռն չեն տալիս թոշակառուին, այլ տալիս են առողջապահության ապահովագրության միջոցով։ «Այո, կառավարումն ունի նրբություններ, և սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Ինչ ենք ասում՝ ամսական 10.400 դրամով ավելացնենք, բայց էդ գումարն ի՞նչ է անելու, ինչի վրա է ծախսելու… … Read more