Հայաստանն ու Իրաքը քննարկում են համագործակցության զարգացումը զբոսաշրջության ոլորտում

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և ՀՀ–ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մուհամմադ Ալ-Շեյխլին քննարկել են զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և ՀՀ–ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մուհամմադ Ալ-Շեյխլին քննարկել են զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները, հայտնում է Զբոսաշրջության … Read more

Հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին

Քաղաքացիներին առավել հասանելի ծառայություն տրամադրելու, ծանրաբեռնվածությունը թոթափելու և հերթերից խուսափելու նպատակով՝ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: «Մասնավորապես՝ դեկտեմբերի 6-ին, 13-ին և 20-ին Երևանի և մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը ներառյալ: Քաղաքացիները գործարք կատարելու համար կարող են նախապես հերթագրվել Roadpolice.am հարթակի, ինչպես նաև … Read more

Եվրամիությունը փորձում է համոզել ԱՄՆ-ին չկրճատել Եվրոպայում զորքերի թիվը

Եվրամիությունը ակտիվորեն փորձում է համոզել Միացյալ Նահանգներին չկրճատել իր զորքերի քանակը մայրցամաքում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Փակ դռների հետևում եվրոպացի պաշտոնյաները պայքարում են իրենց ամերիկացի դաշնակիցներին համոզելու չհեռացնել իրենց զորքերը։ Վաշինգտոնը փորձել է մեղմել իր գործընկերների վախերը՝ հայտարարելով, որ չի լքի նրանց»,- նշվում է զեկույցում։ Նշվում է, որ նոյեմբերին Ռումինիայում անցկացված … Read more

Այսօր տեղի է ունեցել ամենաբարձր հզորության դասի արեգակնային բռնկում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News Արեգակի վրա բռնկում է տեղի ունեցել, որը գնահատվել է որպես այս տարվա ամենահզորներից մեկը։ Այն ստացել է ամենաբարձր X մակարդակը։ Բռնկումը գագաթնակետին է հասել դեկտեմբերի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 5:49-ին, ըստ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսի։ Նախնական տվյալների համաձայն՝ բռնկման ինտենսիվությունը կազմել է X1.95։ Այնուամենայնիվ, այն սպառնալիք չի ներկայացնում … Read more

Ահաբեկչության նախապատրաստման գործով անցնող Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Ահաբեկչության նախապատրաստման գործով անցնող Արթուր Սարգսյանի կալանքը վերացվեց և փոխարինվեց` տնային կալանքով և գրավով:  Այս մասին հայտնել է նրա փաստաբանը։   Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր և զրկվել էր  պատգամավորական անձեռնմխելիությունից։  

Արթուր Սարգսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով – Armenia Today

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը: Պատգամավորը կալանավորված է հուլիսի 9-ից, օգոստոսի 21-ին կալանքը երկարաձգվել էր 3 ամսով: Նոյեմբերին դատարանը մերժել էր Սարգսյանի կալանքը վերացնելու միջնորդությունը: Ազգային ժողովը հուլիսին կողմ էր քվեարկել Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու … Read more

S&P Global Ratings վարկանիշային գործակալությունն ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով

2025թ․ նոյեմբերի 28-ին S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «BB-» թողարկողի երկարաժամկետ վարկանիշ և «B» թողարկողի կարճաժամկետ վարկանիշ «կայուն հեռանկարով»: Վարկանիշները նույն մակարդակի վրա են, ինչ ՀՀ սուվերեն վարկանիշը: S&P-ն առանձնացնում է Բանկի կապիտալի համարժեքության բարձր մակարդակը, թվային լուծումներում առաջատար դիրքերը և ակտիվների կայուն որակը՝ չնայած վարկային պորտֆելի … Read more

7 մթերք ամուր և առողջ եղունգների համար

Ներկայացնում ենք 7 մթերք ամուր և առողջ եղունգների համար ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թույլ, դյուրաբեկ եղունգներն ամրապնդելն այդքան էլ հեշտ չէ. քսուքները և դիմակները, եթե նույնիսկ օգնում են, ազդում են շատ դանդաղ: Լոգանքներն ամենօրյա արարողություն չեն, իսկ լաքի օգտագործմամբ կանոնավոր մատնահարդարումը թուլացնում է եղունգի թիթեղը, նույնիսկ եթե լաքն ամրապնդող է: Եվ հարց է ծագում` ի՞նչ անել: … Read more

Չորս հայ գրոսմայստերներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի դեկտեմբերյան վարկանիշում – Armenia Today

Հայ գրոսմայստերներն ընդգրկվել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի դեկտեմբերյան աղյուսակում, հայտնում է ՖԻԴԵ-ն: Տղամարդկանց ցուցակում թոփ-100-ում Հայաստանը ներկայացնող միակ շախմատիստը Շանթ Սարգսյանն է, նա զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը: Կանանց վարկանիշային աղյուսակում առաջին հարյուրյակում են Էլինա Դանիելյանը (37-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (75-րդ տեղ) և Մարիամ Մկրտչյանը (90-րդ տեղ): Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը, զբաղեցնում է … Read more