«Իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Արշակ Սրբազան

«Իշխանությունը, որն արհավիրք է բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին, չի կարող շարունակել մնալ իշխանության. օր առաջ նրանք պետք է հեռանան՝ անկախ նրանից՝ աշխարհաքաղաքական ու քաղաքական ինչ գործոններով է պայմանավորված նրանց պաշտոնավարությունը»,- ասուլիսի ժամանակ դիրքորոշումը կրկնեց Արշակ Սրբազանը՝ հավելելով, որ այդ պաշտոնավարման շարունակությունը նոր արհավիրքներ է բերելու:

ՆԳՆ 4 ծառայող ազատվել է աշխատանքից

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է: Այդ համատեքստում նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, … Read more

Էլմիրա Կարապետյանը՝ Polish Open մրցաշարի հաղթող

Էլմիրա Կարապետյանը նվաճել է Polish Open Kaliber միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը։ Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող մրցաշարի մրցումային վերջին օրը հրաձիգները հանդես են եկել անհատական պայքարում։ Հայաստանի հավաքանակի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցել է 569 միավոր և անցել եզրափակիչ փուլ։ Եզրափակիչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձել է մրցաշարի հաղթող, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։ … Read more

Օդի որակը նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից. Ավինյան

Օդի որակը նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից․ այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Իհարկե, լուծումներ կան։ Դրանք շատ դեպքերում Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, ապա հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող … Read more

Կճոյանը դիմել էր՝ 1 միլիոնի չափով գույքահարկի պարտքը զիջվի` ասելով, որ անապահով է

Արշակ Արզիկյանը գրել է․ «Կճոյանը ստում է ․ ․ ․ իմ վկայությունը ․ ․ ․ Մոտ 20-23տարի է այս դեպքը ուզել եմ հանրայնացնել , բայց լռել եմ որ չմեղադրեն ինձ սուբյեկտիվության համար ․ ․ ․2002թից ես Արաբկիր համայնքի ընտրված ավագանու անդամ էի մոտ 1 տարի անց ավագանու նիստի քննարկմանն էր դրված մի շարք սոցիալապես անապահով … Read more

Մանրամասներ՝ նախկին դաշնամուրի գործարանի տարածքում տեղի ունեցած փլուզումից

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել, հայտնում է Գագիկ Շամշյանը: Թե ինչն է եղել փլուզման պատճառը, պարզվում է: Սակայն տեղում արդեն ճշտվել է, որ փլուզումը գազի հետ … Read more