Ռուսաստանը հայտարարել է, որ «Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է բալանսը Հարավային Կովկասում
«Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասում տարածաշրջանային հավասարակշռությունը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Խնդիրն այն է, որ այս ստորագրությունները ավելի խորը գործընթացներ են առաջացրել։ Դրանք խախտել են տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից, երբ ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը», – ասել է նա։ … Read more