Երաշխավորված խաղաղության կոնցեպտը էսկալացիայի բացառման և կանխատեսելի ընթացքի առանցքային պայմանն է

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երաշխավորված խաղաղության կոնցեպտը լավագույնն է, որ կարող է առաջարկվել ներկայիս միակողմանի զիջումային քաղաքականությանը։ Սա իսկապես այլընտրանք է, որը ենթադրում է կիրառական հստակ գործիքակազմ։ Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը։ Սա հայց է միջազգային համայնքին և դաշնակիցներին՝ ջանք դնելու մեր տարածաշրջանում փոխշահավետ լուծումների և, հետևաբար, … Read more

ՔՊ-ն դեմ է՝ Վաղարշապատում մանկապարտեզներն անվճար լինեն (տեսանյութ)

25 Փետրվար, 2026 11:59 «Մայր Հայաստան»-ը հետևողական է լինելու Վաղարշապատ համայնքում մանկապարտեզներն անվճար դարձնելու հարցում։ Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Դատարանում քննվելու է Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից ապօրինի զրկելու հարցը

25 Փետրվար, 2026 10:26 Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում քննվելու է Երևանի ավագանու կողմից ինձ մանդատից զրկելու ապօրինի և հիմնազուրկ որոշման հարցը։ Հիշեցնեմ, որ ՀՀ վարչական դատարանն արդեն իսկ ճանաչել է Երևանի ավագանու այդ որոշումը ապօրինի և հակաիրավական։ Սակայն Նիկոլի քաղաքական հրահանգով Երևանի ավագանին բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի … Read more

Թաիրովի առաջին գետնանցումը՝ սարսափ ֆիլմ (տեսանյութ)

24 Փետրվար, 2026 12:38 Հայտնվելով Իսակով պողոտայի՝ երևանամերձ հատվածի Թաիրովի առաջին գետնանցումում՝ կարծես սարսափ ֆիլմի մեջ ես ընկնում։ Խոնավություն, մթություն, անմխիթար վիճակ։ Այս բանուկ մայրուղին հատելու համար մարդիկ կանգնում են անհեթեթ ընտրության առաջ՝ ավելի լավ է՞ ռիսկ անել ու անցնել սլացող մեքենաների արանքով, թե՞ իջնել մութ ու վտանգավոր գետնանցում։ … Read more

Ավինյանի մայրը Նորք-Մարաշում առանձնատուն ունի, հայրը՝ Սևանի ափին (տեսանյութ)

Իսկ Տիգրան Ավինյանի հայրն էլ, որ «Օպելների» վարորդներին «համբալ» էր անվանում, Սևանա լճի հենց ափին է առանձնատուն կառուցում, որն ամենատարբեր հաշվարկներով՝ նվազագույնը 200 հազար դոլար արժե։ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Տպավորություն է` իշխանությունը դիտավորյալ աչքաթող է արել կրիմինալ վիճակը

Եթե իրար կողք դնես Հայաստանում վերջին օրերի քրեական խրոնիկայի մի քանի դեպքեր, կարող է սարսափահար լինես։ ․Սևան քաղաքի հրապարակում դանակահարելով սպանվել է 20 ամյա երիտասարդ։ ․Գյումրու կենտրոնական փողոցներից մեկի կանգառում 4-5 հոգով դանակահարել են մի տղամարդու։ ․Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կախված եղել։ ․Երևանում մեծ «ռազբորկա»՝ 9 վիրավոր, 1 մահացած։ Տպավորություն … Read more

Փոսային թալան կամ թալանված փոս (տեսանյութ)

21 Փետրվար, 2026 20:30 Երևանի քաղաքապետարանը փոսալցման աշխատանքների համար նախատեսել է 4 միլիարդ 292 միլիոն 290 հազար 200 դրամ։ Այս մասին ասել է Հասմիկ Սարգսյանը` տեսանյութում անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանում առկա չկատարված փոսալցման աշխատանքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները

20 Փետրվար, 2026 12:12 Մեծ պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը լայն արձագանք է գտել Հայաստանում և սփյուռքում։ Ստանում ենք հազարավոր առաջարկներ բոլոր սոցիալական խավերից, Հայաստանի բոլոր բնակավայրերից և աշխարհի բոլոր անկյունների հայկական սփյուռքից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից և հայաշատ այլ երկրներից։ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը դառնում է համահայկական նախագիծ՝ … Read more

«Վա՜յ, Վազգեն, վա՜յ… Մի գլուխդ բարձրացրու, տե՛ս, ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ»

20 Փետրվար, 2026 8:45 «Սիսական» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Աշոտ Մինասյանը (Երկաթը) գրում է. «Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք, էս ի՞նչ արեցիք․․․ Բանտի պատերը նեղ են, ուրիշ անելիք չկա ու մտքերս դուրս են գալիս պատերից դուրս, թափառում դեպի անցյալը, դեգերում՝ հեռուներում, ու հիշում եմ մի զորահրամանատարի, որ փոխնախարար դարձավ։ Նա ամբողջ … Read more