Երևանում օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ․ ՆԳՆ

18 Նոյեմբերի, 2025 Նոյեմբերի 18-ին` կեսգիշերն անց, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հերացու փողոցում դանակով իրեն հարվածել են, դանակահարողն էլ տեղում է։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Հաղորդում է ստացվել նաև «Հերացի թիվ-1» համալսարանական հիվանդանոցից. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա երիտասարդ:Հանգամանքները պարզվում են։