ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունը

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՌԴ-ն շարունակում է մնալ հայկական արտահանման հիմնական ուղղությունը։ Այս ժամանակահատվածում ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալը կազմել է մոտ 1,44 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, ՀՀ-ից արտահանումը 2025 թվականի հունվար-հուլիսի համեմատ նվազել է 7,9 տոկոսով։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-14-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկ կլինի 26-28 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +20…+22 աստիճան։

Թող Ադրբեջանը Հայկական ԱԷԿ-ի վիճակով Հայաստանից շատ չմտահոգվի․ կայանի գլխավոր տնօրեն

Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսպես է արձագանքել Մեծամորի ատոմակայանի «անվտանգության սպառնալիքի» և դրա ապագա փակման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը, հաղորդում է ArmeniaSputnik–ի թղթակիցը տեղից։ Կայանի ղեկավարը լրագրողներին ասել է, որ աշխարհում չկա որևէ ատոմակայան, որտեղ 153 օրվա ընթացքում իրականացված լինեին արդիականացման 20 խոշոր միջոցառումներ։ Մարտիրոսյանը վերջերս այցելել է եվրոպական երկրներից մեկի ատոմակայան, որտեղ նրան … Read more

46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում․ կատարել են տարբեր հանցագործություններ

ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական հետևողական միջոցառումների շնորհիվ ձեռք են բերվել նոր տվյալներ՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց անօրինական արարքների վերաբերյալ։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ քրեական աստիճանակարգության բարձր կարգավիճակ ունեցող 46-ամյա մի տղամարդ Վանաձորի 25-ամյա բնակչի հետ ստեղծել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում և տարիներ շարունակ նախապատրաստել ու կատարել տարբեր հանցագործություններ։  Քրեական ոստիկանների … Read more

Հարավից մեր երկիր կներթափանցեն տաք օդային հոսանքներ․ ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 10-ից հարավից մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի էական բարձրացում։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Սեպտեմբերի 13-14-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +32…+34°C-ի։

Գլենդելում ջրի սակագինը կարող է թանկանալ մինչև 145 տոկոս․ Գևորգ Գրիգորյան

Գլենդելում ջրի սակագնի նախատեսվող բարձրացումը կարող է կազմել 50-ից մինչև 145 տոկոս։ «Alpha News»-ի տաղավարում այս մասին ասել է հասարակական-քաղաքական գործիչ Գևորգ Գրիգորյանը՝ ներկայացնելով Գլենդելի բնակիչների մտահոգությունն ու դրա դեմ իրականացվող նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ Գլենդելի քաղաքային խորհուրդը վերջերս տեղի ունեցած նիստում ընդունել է ջրի սակագների բարձրացման վերաբերյալ որոշում։ Սակայն, ըստ նրա, Կալիֆոռնիայի օրենսդրությունը բնակիչներին թույլ … Read more

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» … Read more

«88» սուպերմարկետում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար. քաղաքապետարանի ներկայացուցիչ

Ժամկետանց սնունդ ու դեղ հանդուրժե՞նք, «88» սուպերմարկետում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը: «Երևան քաղաքում բոլոր ցանցային սուպերմարկետները սուպերմարկետները ստուգվել են, բոլոր սուպերմարկետներում հայտնաբերվել է ժամկետանց սնունդ: Չի եղել մի սուպերմարկետ, որտեղ ժամկետանց սնունդ չի եղել, մնացած խնդիրները … Read more

Չինաստանի Ցզյանսի նահանգում սելավի հետևանքով զոհվել է 5 մարդ

Չինաստանի հարավ-արևելյան Ցզյանսի նահանգում սելավի հետևանքով հինգ մարդ է զոհվել, յոթ մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը։ Սելավային հոսքն ամբողջությամբ ավերել է ութ տուն, ևս չորս տուն թեթև վնասվել է։ Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց մասնակցում է 170 մարդ։ Միաժամանակ իրականացվում են ինժեներական աշխատանքներ՝ … Read more

Անթալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

Անթալիայում արդեն 2–րդ օրն է՝ հզոր անտառային հրդեհներ են բռնկվել, կրակի դեմ պայքարը բարդացնում է ուժեղ քամին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով նահանգի վարչակազմին և Թուրքիայի անտառային տնտեսության վարչությանը։ Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է թուրքական Աքսու, Քեփեզ, Դյոշեմեալթը և Սերիկ շրջաններում, կան վնասված տներ, բնակիչներին տարհանում են։ … Read more