Այսօր Բաքվից Հայաստան հացահատիկով բեռնված ևս 7 վագոն է ուղարկվել
488 տոննա հացահատիկ կուղարկվի Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել ավելի քան 23 000 տոննա հացահատիկ, ինչպես նաև ավելի քան 700 տոննա պարարտանյութ։