Այդ պրոցեսը կարող է կասեցվել մեկ տարբերակով՝ եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից․ քաղաքագետ

15 Փետրվարի, 2026 Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդումը ցավոք սրտի որեւէ կերպ զարմանալի չէ: Չգիտեմ, կա՞ արդյոք որեւէ մեկի համար կրկնելու կամ բացատրելու կարիք, որ այն, ինչ տեղի է ունենում մեր եկեղեցու դեմ, ամենեւին լոկ ներքին քաղաքական չէ, այն աշխարհաքաղաքական է: Ես ձեզ մատնանշել եմ, որ ԱՄՆ փոխնախագահի այցից … Read more

Շինծու քրեական գործեր կարողները և նրանց հրահանգ տվողները պետք է հստակ իմանան՝ պատասխան են տալու․ պատգամավոր

14 Փետրվարի, 2026 ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների դեմ շինծու քրեական գործեր կարող քննիչները, դատախազները և նրանց հրահանգ տվողները պետք է հստակ իմանան, որ իրենց հանցագործությունների համար պատասխան են տալու և՛ Աստծո, և՛ օրենքի առաջ: Հետո չասեք` ընտանիք էինք պահում»։

Հայաստանի արժանապատվությունը սակարկության առարկա չէ․ Տեր Օշին

14 Փետրվարի, 2026 Տեր Օշին քահանա Հայրապետյանը գրում է․ Բայց ով համբերի մինչև վերջ, նա՛ կփրկվի (Մատթ. 10։22) Այսօր կատարվածը հերթական ապացույցն է, որ դավաճան ու հայրենավաճառ իշխանությունը պատրաստ է ոտնահարել օրենքն ու բարոյականության վերջին սահմանները։ Վեհափառ Հայրապետի դեմ ապօրինի և ակնհայտ կեղծ մեղադրանքներով քրեական գործ հարուցելը քաղաքական հաշվեհարդար է՝ թելադրված անձնական վրեժխնդրությամբ ու խղճուկ … Read more

Մենք Ձեր կողքին ենք՝ միշտ, մինչև վերջ, հավատքով՝ ամուր․ քահանա Զեյնալյանը՝ Վեհափառին

14 Փետրվարի, 2026 Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրում է․ «Վեհափառ Տեր, Ձեր զավակները միշտ ձեր կողքին են՝ աղոթքով, հավատքով ու համբերությամբ զինված։ Մենք կանգնած ենք Ձեր կողքին ոչ միայն խոսքով, այլ սրտի խորքից՝ որպես Ձեր հոգևոր ընտանիք, որը չի լքում իր Հայրապետին ո՛չ փորձության, ո՛չ նեղության պահին։ Ձեր աղոթքն ու հայրական օրհնությունը մեր ուժն են, … Read more

Հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա» Հայաստանին. փաստաբան

14 Փետրվարի, 2026 Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․ «Քիչ առաջ դուր եկա ԱԱԾ վիրապից, ուր այցելել էի Բագրատ և Արշակ սրբազաններին: Մի շարք հարցերից զատ` քննարկում էինք, որ վարչախումբն ամեն հնարավոր քայլի կգնա եպիսկոպոսաց ժողովի կայացմանը խանգարելու համար, ընդհուպ մինչև Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական շինծու հետապնդում հարուցելն ու ըստ այդմ` խափանման միջոց ընտրելը: Դուրս գալով … Read more

Հրահանգ կատարող դատավորը պետության ինքնիշխանության թշնամին է. սա ազգային դավաճանություն է․ քաղաքագետ

14 Փետրվարի, 2026 Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն նույնիսկ ֆորմալ առումով քննիչները, դատախազությունը, դատարանները չեն թաքցնում, որ կատարում են քաղաքական իշխանության պատվերը։ Այսպիսով արձանագրենք, որ Հայաստանում Սահմանադրությունը և սահմանադրականությունը ձևական բնույթ են կրում՝ ծառայելով իշխող խմբի շահերին։ Ու եթե մեկին կարելի է խախտել Սահմանադրությունը, ապա ինչո՞ւ չի կարելի դա անել մյուսին…Փաստացի Հայաստանում չկա ու … Read more

«Սեփական ազգի դեմ դավեր նյութող»․ այսպես է Դավրիժեցին կոչել այն ժամանակվա Նիկոլին․ Նարեկ Կարապետյան

14 Փետրվարի, 2026 «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկեղեցու մասին, հիշել է 17-րդ դարը և այդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցուն: Ըստ նրա՝ այն ժամանակների հետ շատ նույնական բաներ կան։ Համաձայն եմ։ Դավրիժեցին գրել է … Read more

Կենսաթոշակային համակարգով կուտակած մոտ 20 մլրդ ՀՀ դրամին հասնող միջոցները պետք է վերադարձվեն արցախցիներին․ փաստաբան

14 Փետրվարի, 2026 Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « Կուտակային կենսաթոշակային համակարգով արցախցիների կուտակած մոտ 20 մլրդ ՀՀ դրամին հասնող միջոցներն Արցախի օրենսդրությամբ պետք է վերադարձվեն արցախցիներին։ Հայաստանն այս գումարների նկատմամբ որևէ իրավասություն ունենալ չի կարող։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը որոշել է արցախցիների կուտակած միջոցներն իրենց դիմումով, իսկ դիմում չներկայացվելու դեպքում՝ օրենքի ուժով … Read more

Համաշխարհային կարգի խայտառակություն․ խարան բոլորի ճակատին և հոգուն․ Հայր Ասողիկ

14 Փետրվարի, 2026 Հայր Ասողիկ Կարապետյանը գրում է․ «Համաշխարհային կարգի խայտառակություն եւ համազգային ողբերգություն եւ խարան բոլորի ճակատին եւ հոգուն։ Այս նողկալի եւ ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի Սուրբ Օծության եւ աստվածարյալ վեհապետության հանդեպ՝ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլեւ՝ աստվածային սոսկալի պատիժը»։

Սա պատմական խայտառակություն է․ փաստաբան

14 Փետրվարի, 2026 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էինք շուրջ երկու շաբաթ։ Հայաստանի Հանրապետության թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով՝ դատախազությունը ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, իսկ քննչականը նրա նկատմամբ կիրառեց ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ խափանման միջոց։ Սա պատմական խայտառակություն է։ Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության … Read more