Էս մարդը լրիվ «ինչ էլ լինի` մենք մեզ պարտված չենք համարի»-ի սխեմայի մեջ է. Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, ԱՄՆ-ն կավարտի Մերձավոր Արևելքում իր գործողությունը երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Նա վստահ է, որ Իրանը այլևս երբեք չի կարողանա ստեղծել միջուկային զենք։ ԱՄՆ նախագահի խոսքով, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Վաշինգթոնը հասել է իսլամական հանրապետությունում ռեժիմի փոփոխության, և իշխանության են եկել «շատ ավելի քիչ ռադիկալ առաջնորդներ»։ Ասենք, ՀՀ-ի ամեն … Read more

Նիկոլ Փաշինյան կարո՞ղ եք ասել ինչով եք կաշկանդված, որ չեք պատժում այս պատկերի մեղավորներին… Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հերթական տեսանյութն է հրապարակել մայրաքաղաքի խնդիրների վերաբերյալ ու հարցեր հասցեագրել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին. «Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից… Երևան քաղաքում՝ Մոնթե Մելքոնյան փողոցի չերևացող հատվածում, քաղաքային իշխանության թույլտվությամբ կամ ավելի վատ՝ իրենց ՏԵՂՈՒՄ չլինելու արդյունքում ձևավորվել է շինարարական աղբի մեծ աղբանոց։ Ի գիտություն՝ համաձայն քաղաքապետարանի GIS համակարգի օդն ամենաաղտոտվածն … Read more

Աննա Հակոբյանը շատ ավելին գիտե արցախյան ողբերգության հետնաբեմի մասին․ Հակոբ Բադալյան

«Աննա Հակոբյանը սխալ չի ասում: Լեգենդար հետախույզ Կանդազն ի՞նչ գիտե 44-օրյա պատերազմի մասին: Նա ի՞նչ գիտե, օրինակ, թե 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ հենց Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախի տեսարժան վայրերում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ արձագանքելով Արթուր Ավանեսյանի վերաբերյալ Փաշինյանի նախկին կողակցի հայտարարություններին։ Բադալյանը շարունակում է. «Կամ, Կանդազն ի՞նչ գիտե, թե … Read more

Տեսնես ինչո՞ւ են սրանք ու թուրքերն այդքան սարսափում դաշնակցությունից, այս էլ 135 տարի. Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հոդված է հրապարակել․ «ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՐԱՆՔ ՈՒ ԹՈՒՐՔԵՐՆ ԱՅԴՔԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅՍ ԷԼ 135 ՏԱՐԻ․․․ Ըստ էության Արման Բաբաջանյանի համար զրպարտելը մնայուն գործելաոճ է, Ես կասեի՝ հոգեվիճակ ․․․ Դեռևս 16.07.2021թ․ դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին հրապարակայնին ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ինչպես նաև կուսակցության ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ՝ ՀՅԴ հասցեին … Read more

ԵՄ հատուկ ծառայությունները ՀՀ վերաբերյալ ի՞նչ գաղտնալսումների են տիրապետում և արդյո՞ք կհրապարակեն․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախընտրական սկանդալ է Հունգարիայում: Հրապարակվել է այդ երկրի արտգործնախարար Սիյարտոյի ու ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Դա տեղի է ունենում Հունգարիայում՝ խորհրդարանի ընտրության շեմին: Ընտրությունը կայանալու է ապրիլին: Անկասկած է, որ հեռախոսազրույցի ձայնագրության նպատակն է հարվածել ներկայիս հունգարական իշխանությանը՝ Օրբանի գլխավորությամբ, որը դիմակայության մեջ է Եվրամիության ղեկավարության հետ: … Read more

Սա երիտասարդ կյանքեր խորտակելու վարպետ է․ Ալիսա Գևորգյան

Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանը գրում է. «Ում ճանապարհին հայտնվում է, ճակատագրական աղետ է։ Սա երիտասարդ կյանքեր խորտակելու վարպետ է։ Սրան քիչ են «գիտակցված զոհաբերության» տարած իր հինգ հազար զոհերը, տասը հազար հաշմանդամները, իր մեղքով  անհայրենիք դարձած արցախցիները։ Միլիոնավոր նորմալ հայ մարդիկ, որոնց կյանքը դժոխքի է վերածվել մենակ նրա համար, որ իր անհայրենիք, անաստված … Read more

Հրաչուհի Միրզոյանը չի վերցնի ԱԺ պատգամավորական մանդատը

«Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու։ Այս մասին հայնում է Ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ,  Fabula Strategic Communications ընկերության հիմնադիր, տնօրեն, Mediamonitoring.am համահիմնադիր Հրաչուհի Միրզոյանը։ «Ի պատասխան բոլորիդ հարցումների` տեղեկացնում եմ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու։ Այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ։ Այն ինձ ավելի շատ խանգարելու է՝ նախագծերիս … Read more

Եկեղեցու միջադեպից 2 ժամ անց տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ. դպրոցական է ձերբակալվել. փաստաբան

Սբ.Աննա եկեղեցու միջադեպից 2 ժամ անց տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ։ Դպրոցականը ձերբակալվել է։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պատմում է, որ Սբ․ Աննա եկեղեցու միջադեպից ժամեր անց Միքայելը ձերբակալվել է, 48 ժամ ձերբակալված մնալուց հետո քիչ առաջ ազատ արձակվել։ Մելիքյանը պատմեց, որ տղան դուրս էր եկել աղբը թափելու, տեսնում  է Փաշինյանի շարասյունը և թքում Փաշինյանի … Read more

Եվ սրանք դեռ համարձակվում են խոսել մարդու իրավունքներից ու ժողովրդավարությունից. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, ինչ իրակացվում է դպրոցահասակ եղբայրների նկատմամբ, պարզապես անձնական վրեժի դրսևորում է։Սրտիկներ ցուցադրող Նիկոլ Փաշինյանն ատում է սեփական հայրենակիցներին։ Այնքան փոքրոգի է, որ չի խնայում անգամ աշակերտներին, որոնք ընդամենը հայտնել էին իրենց քաղաքացիական դիրքորոշումը՝ եկեղեցում հավատավոր ժողովրդին հրող Փաշինյանին։ Մարդկանց տները խուզարկելով, մեղադրանքներ առաջադրելով փորձում են ստեղծել … Read more

ՔՊ-ն արդեն համոզվել ու հասկացել է՝ ՀՀ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը․ Ալեքսանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը դիմել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին․ «Գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի: Դուք արդեն համոզվել ու հասկացել եք՝ ՀՀ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Գրազ ենք գալիս այն ծրագրով, որ մենք հայտարարել ենք մեր կուսակցության համագումարին` Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը»,- նշել է նա: