Պետությունը չի կարող կառուցվել վախի, ընտրովի օրենքի և քաղաքական հաշվեհարդարի վրա. Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգը այսօր գտնվում է ոչ թե բարեփոխումների, այլ՝ լրջագույն արժեզրկման փուլում։ Այն, ինչ ներկայացվում է որպես իրավական պետության կայացման գործընթաց, իրականում վերածվել է իշխանության կենտրոնացման և քաղաքական վերահսկողության մեխանիզմի։Փաշինյանական իշխանությունն այսօր փաստացի ձևավորել է մի միջավայր, որտեղ արդարադատությունը կորցրել է իր հիմնարար առաքելությունը։ Օրենքի … Read more

Այստեղ առաջանում է հնարավոր ինտրիգ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումների միջև. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այսօր տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ըստ հաղորդագրությունների, քննարկել են բնականաբար Իրանի շուրջ վիճակը, արձանագրել են, որ համընկնում են դիրքորոշումները այն հարցում, որ պետք է պատերազմի շուտափույթ դադար եւ դիվանագիտական գործընթաց՝ փոխզիջումների հիման վրա: Սա իհարկե թերևս ընդհանուր արձանագրումն է, որովհետև մեծ հաշվով … Read more

Իրանը չեզոքացնում է Հորմուզի նեղուցի հարցով իր դեմ կոալիցիայի ստեղծման ջանքերը. իրանագետ

Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի ջանքերով տապալվել է Բահրեյնի կողմից ներկայացված բանաձևի ընդունումը, ըստ որի՝ մասնավորապես, Պարսից ծոցի երկրները իրավունք կստանային նաև ուժի կիրառությամբ բացել Հորմուզի նեղուցը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումն անսպասելի չէր, սակայն «տարօրինակ» էր Ֆրանսիայի մոտեցումը։ Ամեն ինչ պարզ է դառնում, սակայն, եթե հաշվի … Read more

Իսկ քանի՞ դպրոցներում արդեն հեռացվել են Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իշխանությունների հակահայկական արշավը նոր թափ է հավաքում։ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը որոշել է հրաժարականի դիմում ներկայացնել այն բանից հետո, երբ բարձրացվել է Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» հեռացնելու հարցը։ Այս մասին նա անձամբ հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ։ Սմբատյանի խոսքով՝ … Read more

Իշխանության քաղաքական «բարձր հովանու» ներքո դպրոցականները նաեւ կալանավորվում են. Հակոբ Բադալյան

«Ինձ հետաքրքիր է, եթե օրինակ ընդդիմադիր որեւէ ուժի առաջնորդ գնա դպրոցներ, մանկապարտեզներ, ի՞նչ կանեն, թույլ կտա՞ն, այնպես, ինչպես «թույլատրված» է Նիկոլ Փաշինյանին: Կգտնվեն իհարկե «խելոքներ», որոնք կասեն, թե նա այցելում է իբրեւ վարչապետ, այսպես ասած՝ կառավարության գործը տեսնելու համար: Կառավարության գործը տեսնելու համար կան որակի հսկողության կառույցներ, նրանք պետք է այցելեն դպրոցներ ու մանկապարտեզներ, այլ … Read more

Այս սուրբ օրը մարդկության պատմության ամենացավալի, բայց և ամենահուսադրող հանգրվանն է. Տեր Ռուբեն

Այսօր Ավագ ուրբաթ է. քրիստոնյաներս խոնարհվում ենք Գողգոթայի բարձունքին խաչի վրա գամված Խաչյալի առջև։ Այս սուրբ օրը մարդկության պատմության ամենացավալի, բայց և ամենահուսադրող հանգրվանն է, երբ Աստվածորդին Իր չարչարանքներով բացեց հավիտենական կյանքի դռները։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսակարգի համաձայն՝ այսօր կատարվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Խաչելության հիշատակի կարգը։ Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու … Read more

Այս իրավիճակը կարող է լուծվել միայն հանրային մեծ արձագանքի շնորհիվ. պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց։ Սա հանգամանք է, որը չենք կարող հաշվի չառնել, և այն որոշակիորեն սահմանափակում է մեր գործողությունների շրջանակը։ Ուստի այս պարագայում էլ ավելի է կարևորվում ոչ քաղաքական դերակատարների արձագանքը։ Այս իրավիճակը կարող է լուծվել … Read more

Եթե Արցախը ճանաչել ես Ադրբեջանի կազմում՝ ինչո՞ւ դրանից հետո մեծ գումարներ ուղարկեցիր Արցախ. Էրիկ Բեգլարյան

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսի՛ր, Նիկոլ, եթե դու պատերազմից հետո տրամադրված էիր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ դրանից հետո մեծ գումարներ ուղարկեցիր Արցախ՝ իբր մարդկանց բնակարանային խնդիրները լուծելու համար։ Ի՞նչ էր ստացվում՝ արցախցին քո ֆինանսավորմամբ ադրբեջանցիների համար Ադրբեջանի տարածքում անվճար աշխատող բանվո՞ր էր, որ կառուցեր, վերականգներ, հետո բռնի տեղահանվեր՝ այդ … Read more

Էջմիածնի թիվ 6 մանկապարտեզը քպ-ն սարքել է իր քարոզարշավի մասնիկը. Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախ 2025 թվականի նոյեմբերի 12-ին Էջմիածնի թիվ 6 մանկապարտեզի բացում է անում Արգիշտի Մեխակյանը, որպեսզի այն ժամանակ քարոզարշավի օրերին նյութ ունենա տալու (այն ժամանակ մանկապարտեզը դեռ ամբողջովին պատրաստ չէր, մի սենյակ վերանորոգեցին շտապ, որ նկարվելու տեղ լինի): Չնայած, որ մանկապարտեզն այն ժամանակ առաջին բացումից հետո փաստացի չէր գործում, բայց Վաղարշապատ … Read more

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի ներգրավումը ցույց է տալիս, որ Դ. Մինասյանի կալանքը քաղաքական է. ՔԻՀԿ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հայտարարություն՝ Դավիթ Մինասյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին։ Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի պատճառով կալանավորվել է 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը Նա մեղադրվում է «խուլիգանության» և «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» մեջ։ Միջադեպը, որն ակնհայտորեն նախապես պլանավորված չէր և որևէ … Read more