Սա ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականություն է. Գևորգ Դանիելյան

Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանական իշխանությունը և, հատկապես՝ իրենց հոգևոր առաջնորդը դարձել են պրիմիտիվության աստիճանի կանխատեսելի։ Երբ, հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում ոչնչացրել են Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, ակամա մտքովս անցավ, որ հիմա էլ շրջանառության մեջ կդնեն, թե իբր ապօրինի կառույց է՝ «կադաստրի թուղթ չունի»։ Ցավոք, ենթադրությունս հիմնավորվեց։ Սա ադրբեջանական … Read more

Անթույլատրելի է ՀՀ պատասխանատուների անպատասխանատու լռությունը. Տեր Վաչագան

Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ մեր սրտերը վերստին ծանրացած էին ոչ միայն անցյալի անբուժելի ցավով, այլև ցեղասպանության ուղեգիծը շարունակող ներկայի դառը իրողություններով։ Մեկ ամսվա մեջ օկուպացված Ստեփանակերում հիմնահատակ ավերվեցին Սուրբ Հակոբ եկեղեցին և Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, որը ընդամենը մեկ օղակն է մշակութակործան այն շղթայի, որ Արցախյան ամբողջ հակամարտության ընթացքին իրականացրել է Ադրբեջանը, գրել է … Read more

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

Ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր, News Media հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը գրում է. «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գալիս է Երևան։ Հայաստանը կառավարվում է Իլհամ Ալիևի կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա սփյուռքի հայերի համար պարզապես կփակեն երկիր մուտքը։ Այդ պատճառով Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին»:

Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը: «Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն էր հայտնել գնալ այն գյուղը, որտեղ ծնվել է։ Սա պրոպագանդիստական քայլ է Ադրբեջանի կողմից, որպեսզի ցույց տան, որ ուզում են վերադառնալ։ Սա 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման ծրագիրն է»։ Մանրամասները՝ … Read more

ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ. փաստաբան

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է. «ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ. Իրավաբան փորձագետները զգուշացնում են, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնապետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին։ Բրյուսելը 300 միլիոն եվրո է տրամադրում կառավարության քննադատների վերաբերյալ «ապատեղեկատվությանը» հակազդելու համար։ Բրյուսելյան չինովնիկները քննադատության են ենթարկվել … Read more

Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ ԽՍՀՄ քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Երեկ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը դարձյալ հանդիպել են և ի շարս այլ հարցերի քննարկել են «սահմանազատման» գործընթացը․․․ Հանդիպման մասին կցկտուր հաղորդագրություն են տարածել, որն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Համաձայն այդ հաղորդագրության` Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի որոշ ուղեցույցների նախագծերի … Read more

Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆյեսբուքյան իր էջում գրում է․ Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան իրական է այսօր «խաղաղությունը», ապա կարող եք կարդալ կից լուրը (որը թեև չի հաստատվել, բայց ընդհանրապես զարմանալու չէ), ու հիշել, որ օրինակ ես արդեն 6 տարի է՝ չեմ կարող ոչ միայն իմ տուն գնալ ու իմ ձեռքով տնկած ծառերը մշակել, այլև չեմ կարող … Read more

ՀՀ իշխանություններն ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ. Տեր Աբգար

ՀՀ իշխանություններն ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ։ Սա այլևս անհերքելի իրողություն է, ինչին ականատես ենք լինում գրեթե ամեն Աստծո օր: Այս մասին գրել է Տեր Աբգար քահանա Սողոմոնյանը։ «Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում, հերթական զավեշտն էր՝ հրահրված իշխանությունների կողմից, երբ Վեհափառ հայրապետի այցը և ողջ … Read more

ՔՊ-ական որոշ համայնքապետերի կողմից տրված շինթույլտվությունները չեն բխում օրենքի պահանջներից. պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է. «Շիրակի մարզում տեղի ունեցող գործընթացները վաղուց անցել են սովորական վարչական խնդիրների սահմանները և վերածվել են պետական կառավարման որակի լրջագույն փորձության։ Խոսքը շինարարական թույլտվությունների տրամադրման պրակտիկայի մասին է, որը մի շարք համայնքներում ստանում է վտանգավոր և համակարգային բնույթ։ Շինարարությունը պետության զարգացման կարևորագույն բաղադրիչներից է, սակայն այն չի կարող իրականացվել … Read more

Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 5․ Նարեկ Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության խոհրդի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչու՞ ընտրել «Հայաստան» դաշինք 5. Այսօր ընտրությունը պարզապես քաղաքական չէ։ Սա ընտրություն է՝ արժանապատիվ ապագայի և շարունակվող անկայունության միջև։ Մենք տեսել ենք, թե ինչ է լինում, երբ պետությունը կորցնում է իր հենասյուները՝ անվտանգությունը, օրենքի գերակայությունը, ազգային արժեհամակարգը։ Եվ մենք գիտենք՝ ինչ է պետք, … Read more