Tete A Tete Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

Այսօր հրապարակվել է լրագրող Մհեր Բաղդասարյանի հեղինակային հաղորդման՝ Tete A Tete-ի թողարկումը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մանրամասն՝ տեսանյութում։

Թուրքերը Քոչարյանից վախում են, իրա ցավն էլ տանեմ․ Հարցում

  «Ինչո՞ւ եք աջակցում «Հայաստան» դաշինքին, ի՞նչ հույսեր ունեք»,- այս հարցն է տրվել Կոտայքի մարզում «Հայաստան» դաշինքի քարոզարշավներին ներկա քաղաքացիներին։ Մանրամասն՝ տեսանյութում։

Բացարձակապես սուտ է․ բիոանձնագրերը չի նշանակում առանց վիզա ԵՄ այցելություն․ Ռոբերտ Քոչարյան

  «Վերացնե՛լ, անկասկած վերացնելու ենք, չի՛ կարող օրինակ նախարարը և նախարարության ավագ մասնագետը, կամ որևէ մասնագետ, կամ բաժնի վարիչը այդպիսի տարբերություն ունենալ վարձատրության անկյունից։ Ուղղակի հնարավոր չէ սա, սա անարդարություն է, հատկապես այն մարդկանց դեպքում, որոնք ոչ նորմալ կրթություն ունեն, ոչ նորմալ գիտելիքներ ունեն, ու չես էլ հասկանում, թե ինչի համար են այդպիսի գումարներ ստանում։ … Read more

Պետք է վռնդենք այն մարդկանց, որոնք անում են ամեն ինչ ՀՀ-ն թուլացնելու համար․ Ռոբերտ Քոչարյան

  «Ժողովո՛ւրդ ջան, վիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող է առաջին հայացքից թվալ։ Այսպիսի մի օրինակ բերեմ և հիշեցնեմ ձեզ. հինգ տարի առաջ որևէ մեկի մտքով անցնո՞ւմ էր, որ Հայաստանում իշխանությունը կարող է ուղղակի հարձակվել եկեղեցու վրա։ Ո՛չ։ Որևէ մեկի մտքով անցնո՞ւմ էր, որ մեր ինքնության դեմ կարող է լինել այսպիսի հարձակում, որ Արարատը հնարավոր … Read more

Մեր ինքնության դեմ համակարգված հարձակում է իրականացվում. Ռոբերտ Քոչարյան

Մեր երկրի վիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այս մասին Թալինում բնակիչների հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Հինգ տարի առաջ որևէ մեկի մտքով չէր անցնի, որ իշխանությունը կարող է հարձակվել եկեղեցու վրա, որ մեր ինքնության դեմ այսպիսի հարձակում կարող է … Read more

Ոչ ոք չգիտի՝ ով է գյուղերով զբաղվում, էկոնոմիկայի նախարարը միայն ֆուռեր է հաշվում․ Ռոբերտ Քոչարյան

  «Այստեղ լավ բերրի հողեր կան, որ այս գյուղացիների հողերն են բայց ջուր չկա, այսինքն՝ ջուր կա, բայց ջուրը չի հասնում այդ հողերին, անջրդի են բոլոր հողերը, բայց սարերում շատ-շատ ջուր կա, կազմակերպել է պետք, այդ հարցն էլ չեն կարողանում լուծել այս իշխանությունները»,- այս մասին Ծաղկահովիտում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ … Read more

Ինքը սովոր է թռնել, մարտի մեկին էլ թռավ, 44-օրյա պատերազմից հետո թռավ բունկեր․ Ռոբերտ Քոչարյան

  «Իրականում փոխելու բան շատ կա։ Մտել ենք պայքարի մեջ և հասկանում եմ, որ հաղթանակի դեպքում գիշեր-ցերեկ աշխատանք ա։ Ինձ համար ոնց որ ճակատագիր լինի, ամեն անգամ, որ մի տեղ վիճակը վատանում է՝ հայտնվում ես ընդեղ, բեռը շալակում»,- այս մասին Ծաղկահովիտում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Հայաստանն այստեղ ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հայրենիքն է․ Ռոբերտ Քոչարյան

  «Հայաստանը պետք է այնպիսի երկիր լինի, որ որևէ փոքրամասնության ներկայացուցիչ իրեն օտար չզգա, սա մեր ընդհանուր հայրենիքն է: Չի եղել իմ կառավարման տարիների ժամանակ որևէ խտրականություն բյուջետային միջոցների, սուբսիդավորման, սուբվենցիաների բախշման գործում: Միշտ նայել եմ նույնանման, որպես Հայաստանի Հանրապետության նվիրված քաղաքացիներ և չենք կարող երբեք մոռանալ ձեր մասնակցությունը պատերազմներին: Ուղղակի չի եղել երբեք, որ … Read more

Ինքնահռչակ տգետը վճիռը չի կարդացել, իրեն հիմարի տեղ է դնում․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին

  «Ես կարծում եմ ինքնահռչակ տգետը այդ վճիռը չի կարդացել, դա իրեն հիմարի տեղ է դնում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Այդ վճիռը հետևյալի մասին է, որ մահվան դեպքերը մինչ այսօր ոչ մեկը չի բացահայտվել և այդ վճիռը վերաբերվում է առաջին հերթին հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, որովհետև ութ տարի ինքն է իշխանության ղեկին և … Read more

Փոքրամասնության ներկայացուցիչները ՀՀ-ում իրենց օտար չպետք է զգան․ Ռոբերտ Քոչարյանը՝ եզդիներին

Հայաստանն այնպիսի երկիր պետք է լինի, որ որևէ փոքրամասնության ներկայացուցիչ իրեն օտար չզգա։ Սա մեր ընդհանուր հայրենիքն է, և դա պետք է արտահայտված լինի պետության հստակ քաղաքականության մեջ։ Այս մասին Ապարանում եզդիական համայնքի հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Իմ կառավարման տարիներին որևէ խտրականություն չի դրվել … Read more