Թուրքիայի և Սիրիայի միջև ինչպես է դիրքավորվում ԱՄՆ ·

Ամերիկյան պաշտոնյաները Դամասկոսին սպառնացել են պատժամիջոցները վերահաստատել, եթե անցումային կառավարությունը «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական կազմավորման դեմ ռազմական գործողություններն ընդլայնեն: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը՝ հղելով Սպիտակ տան իր աղբյուրներին: Պարբերականի տեղեկություններով, Սիրիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը, ով համատեղում է Թուրքիայում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը և ամերիկյան ծովակալ … Read more

TRIPP-ը Միացյալ Նահանգների համար կարեւորություն ունի՞, թե զուտ Դոնալդ Թրամփի «ստեղծագործությո՞ւնն է

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի ստորագրած «մտադրությունների մասին արձանագրության» վերաբերյալ մամուլում և սոցիալական հարթակներում քննադատության, թերահավատության, կասկածամտության, նույնիսկ՝ հեգնանքի և ծաղրի պակաս չկա: Այս բազմաձայնության մեջ դիտարկվում է տեսակետ, որ TRIPP-ի իրականացումը «կպահանջի մեծ ժամանակ, իսկ այդ ընթացքում Թրամփի հետաքրքրությունը կարող է թուլանալ, Ալիևի ախորժակը՝ բացվել»: Համեմատության համար ասենք, որ Բաքու-Ջեյհան … Read more

Նրա դեմ հիբրիդային պատերազմ չի անվանվում, բողոքի ձայներ չեն լսվում ·

Ընդդիմադիր քարոզչությունը հնարավոր բոլոր խողովակներով տարածում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը «բաց հայտարարել է ընտրություններում Նիկոլ Փաշինյանին աջակցության մասին, բայց ոչ ոք դա Հայաստանի ներքին գործերին միջամտություն կամ նրա դեմ հիբրիդային պատերազմ չի անվանում, բողոքի ձայներ չեն լսվում»: Նախ, Ֆիդանի ասածն, իրոք, շատ պարզ է: Նա ներկայացրել է իր երկրի գնահատականը, որ հանրային հարցման … Read more

Պուտինը եվրոպական երկրների հետ երկխոսությունը վերականգնելու մտադրություն ունի ·

Միջազգային իրավիճակը գնալով ավելի է դեգրադացվում, տասնյակ երկրներ տուժում են անօրինությունից և քաոսից, նրանք սեփական շահերը պաշտպանելու բավարար ռեսուրսներ չունեն: ՌԴ-ում նորանշանակ ավելի քան երկու տասնյակ դեսպանների հավատարմագրերն ընդունելու պաշտոնական արարողության ելույթում հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի Դաշնության նախագահի ելույթը, կարելի է ասել, «միջակայքային է»: Այն հաջորդում է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահի առևանգմանը, այդ երկրից … Read more

Էրդողանի «տարածաշրջանային ՆԱՏՕ-ն» մարտահրավեր կլինի նաև Հայաստանի համար ·

Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Ռազա Հայաթ Խարաջը Reyters-ին հարցազրույցում հաստատել է, որ իր երկիրը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ շուրջ մեկ տարի է, բանակցում է եռակողմ «անվտանգային համաձայնագիր ստորագրելու» հարցի շուրջ: Պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյայի այդ հարցազրույցի էական դիտարկումները փոխանցել է իշխանամետ Turkiye պարբերականը: Խարաջը մասնավորեցրել է, որ «համաձայնագրի նախագիծը գտնվում է և Թուրքիայում, և Սաուդյան … Read more

Աստանայում Ալիևի «հավատարմությանը կասկածում են», Ռուսաստանից վտանգի դեպքում կարո՞ղ են «ապավինել Ադրբեջանի օգնությանը»

Բաքվում Ղազախստանի դեսպան Ալիմ Բայելը հանդիպել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Ուշագրավ է, որ քննարկումների ընթացքում Ղազախստանի դեսպանը կարևորել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին իր երկրի ներգրավվածությունը և հիշեցրել, որ 2024թ.-ին Աստանան Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների հարթակ է ապահովել: Նա առանձնահատուկ ընդգծել է Վաշինգտոնում անցյալ տարվա օգոստոսի 8-ին … Read more

Օրբանը ցանկանում է իր ոխերիմ թշնամի Մագյարին ներկայացնել որպես Բրյուսելի կողմից վերահսկվող խամաճիկ

Հունգարիա. 5 հիմնական հարց ԵՄ-ի 2026 թվականի ամենակարևոր ընտրությունների մասին. Հունգարացիները ապրիլին գնում են ընտրատեղամասեր, և, անսովոր կերպով, վարչապետ Վիկտոր Օրբանից բացի ինչ-որ մեկը հնարավորություն ունի հաղթելու։ Հունգարիան նշում է 1848 թվականի հեղափոխության բռնկման 177-ամյակը: Վերլուծություն՝ հինգ հիմնական հարցերը, քանի որ Հունգարիան մոտենում է ապրիլի 12-ի երկրաշարժային քվեարկությանը։ Պատրաստվեք այս տարվա ԵՄ-ում ամենահետևանքային ընտրություններին Այս … Read more

Թուրք – իսրայելական դիմակայություն, որ ազդում է նաև իսրայելա

Մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Թեհրանի վրա, որտեղ «փրկության հեղափոխությունը» տարածվել է բոլոր նահանգներում, հին սպառնալիքի տեղում նոր գիշատիչ է ծնվում: Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան վերջնականապես ցած է նետել ՆԱՏՕ-ի աշխարհիկ դաշնակցի դիմակը և վերածվել «մուսուլմանական տրիբալիստական» երկրի: Այս մասին գրել է Israel Insid-ը, որի վերլուծաբանի գնահատմամբ՝ «Անկարան ագրեսիովորեն լցնում է իրանական տնտեսության փլուզման հետևանքով … Read more

Իրանի «փլուզման հետևանքով Ադրբեջանի միավորման հնարավորությունը» ·

Եթե Թավրիզը ոտքի չկանգնի, Իրանում ոչինչ չի ստացվի: Նման տեսակետ է արտահայտել ադրբեջանական «Զերկալո» պարբերականը: Վերջին օրերին «Հարավային Ադրբեջանի» թեմային Բաքվում անդրադարձել են նախկին վարչապետ և «Մայր հայրենիք» կուսակցության հիմնադիր Փանահ Հուսեյնովը, «Մուսավաթի» գործադիր ղեկավար Արիֆ Հաջիլին, «Ազգային անկախություն» կուսակցության նախագահ Էթիբար Մամեդովը, ինչպես նաև Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության որոշ ներկայացուցիչներ: Քաղաքական նշված գործիչները եւ որոշ … Read more

Կրոնապետական Իրանը նախընտրելի է Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի համար, ինչու ․․․

Նրանց նպատակը, ովքեր փորձում են անկյուն մղել Իրանին, պարզ է: Սպառնալիքը չափազանց մոտ է և ծանոթ: Իրանի նկատմամբ ԱՄՆ և Իսրայելի ագրեսիվ կեցվածքը մեզ մոտեցնում է գլոբալ պատերազմի: Իրանի տարածքային ամբողջականությունը խիստ կարևոր է, իսկ այնտեղ անկարգությունները բոլոր առումներով սպառնում են Թուրքիային: Ինչպես փոխանցել է իշխանամետ Turkiye պարբերականը, այս տեսակետը խմբակցության հունվարի 13-ի նիստում հնչեցրել … Read more