Զախարովան բարբաջել է, թե Երևանը «մոռացել է» Հայկական երկաթուղիներում ռուսական ներդրումների մասին – EU

Ռուսաստանը մշտապես պաշտպանել է բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր վերջին ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում նա առաջարկել էր Ռուսաստանին վաճառել Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքները և՛ Երևանի, և՛ Մոսկվայի համար բարեկամ երկրի: Փաշինյանը կարծում է, որ Ռուսաստանի և մի շարք երկրների միջև … Read more

ԱՄՆ-ն Հունգարիայի հիմնական դաշնակիցն է` Պուտինի կողմնակի՞ց – EU

«Մենք ուզում ենք, որ դուք շարունակեք». Ռուբիոն Բուդապեշտում Օրբանին է փոխանցում Թրամփի քարոզարշավի ուղերձը: ԱՄՆ պետքարտուղարը գովաբանել է Հունգարիայի վարչապետի և Դոնալդ Թրամփի հարաբերությունները, քանի որ նրա իշխող «Ֆիդես» կուսակցությունը ապրիլյան ընտրություններից առաջ զիջում է ընդդիմությանը: Օրբանը հավանություն է տվել իշխանության խաղաղ փոխանցմանը, եթե նա պարտվի: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թրամփի վարչակազմի աջակցության ուղերձ է … Read more

Ռուսաստանը վերածվում է ԱՄՆ-ի հումքային կցորդի և վերադառանում սպառողի կարգավիճակին – EU

Այսօր՝ փետրվարի 17-ին ուկրաինական կարգավորման եռակողմ՝ ռուս-ամերիկա-ուկրաինական, բանակցություններից առաջ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Ժնևում առանձին հանդիպում կունենա Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆի հետ: Այդ տեղեկությունը հաստատել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և հավելել, որ Դմիտրիևը Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակության կազմում ընդգրկված չէ: Այսպիսով, կարծես, իրականությանը մոտ է տեղեկատվական արտահոսքը, որ … Read more

«Ալիևի հարաբերությունները սրված են Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիևի հետ»

Մյունխենում Իլհամ Ալիևին հետևող ադրբեջանական վտարանդիության տեղեկատվական աղբյուրները նրան ուղեկցող անձանց շարքում նկատել են Բեյլար Էյուբովին: Վերջինս ավելի քան քառորդ դար զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի անձնական անվտանգության ծառայության պետի պաշտոնը: Անցյալ տարի նա Իլհամ Ալիևի հրամանագրով ազատվել է այդ պաշտոնից և զինվորական ծառայությունից և նշանակվել նախագահի աշխատակազմի քարտուղարության պետ: Մյունխենում Էյուբովի ներկայությունը լրագրողական հետաքրքրության տեղիք … Read more

Ռուսաստանի «մեկուսացվածության» ցայտուն վկայություններն ավելանում են –

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջանկայշարը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին ելույթում հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունը, որ Նյու-Դելին հրաժարվել է ռուսական նավթի գնումներից: Այդ մասին առաջինը տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրույց է ունեցել փետրվարի 2-ին: Թրամփը սոցիալայան անձնական հարթակում գրառում էր կատարել և մանրամասնել, որ հեռախոսազրույցի ընթացքում … Read more

Ալիևը՝ Ռուսաստանին ռազմական պատասխան հարված հասցնելու մասին –

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակային երեք հանդիպում է ունեցել՝ Սլովակիայի փոխվարչապետ-պաշտպանության նախարար Կալինյակի, Իրաքյան Քրդստանի ինքնավարության ղեկավար Բարզանիի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Սլովակիան և Ադրբեջանը վերջերս ինքնագնաց ականանետերի առքուվաճառքի խոշոր գործարք են կնքել: Զելենսկու հետ Ալիևի հանդիպումն, անկասկած, Մոսկվայի հանդեպ դեմարշ էր: Ինչ վերաբերում է Բարզանիին, ապա վերջինս, հավանական է, … Read more

Օրբանը «պուտինիզմը» համարում է պարզունակ և անլուրջ

Օրբանը «պուտինիզմը» համարում է պարզունակ և անլուրջ՝ Բրյուսելը հայտարարելով իրական սպառնալիք: Ընտրություններից առաջ իր վերջին տարեկան գնահատման ժամանակ Հունգարիայի վարչապետը խոստացավ միջոցներ ձեռնարկել «Բրյուսելի գործակալների» դեմ։ Նա գովաբանեց իր կուսակցության նվաճումները և մեղադրեց իր քաղաքական հակառակորդներին ոչ միայն Բրյուսելի, այլև միջազգային կորպորացիաների փոխարքա դառնալու ցանկության մեջ։ «21-րդ դարը Եվրոպայի համար նվաստացման դար կլինի», – սկսեց … Read more

Ալիևը վերապահում է միայն Դոնալդ Թրամփի իրավասությանը

Ադրբեջանի Միլլի մեջլիսը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրինագծին, որով խստացվում է ներդրումներն ազգայնացնելու կարգը: Ինչպես ադրբեջանական մամուլն է փոխանցում, գործող օրենքը թույլ է տալիս ազգայնացնել ներքին և օտարերկրյա ներդրումները, եթե պետական շահը գերակա է: Խոսքը, մասնավորապես, օդանավակայանների, ավտոմայրուղիների, երկաթգծերի և մետրոպոլիտենի ընդլայնման դեպքում տվյալ տարածքի կամ այնտեղ կառուցված ձեռնարկության ազգայնացման մասին է, … Read more